Սօնի
Արտաքին տեսք

Կաղապար:Nihongo, սովորաբար յայտնի որպէս Sony, Ճափոնական միջազգային խմբային ընկերութիւն է, որու գլխամասային գրասենեակը կը գտնուի Կոնանում՝ Մինաթօ, Թոքիօ, Ճափօնի։[1] 2011 թ. տուեալներով այն 73-րդն է համաշխարհային 500 յաջողակ ընկերութիւններու ցանկին մէջ։[2] Սօնին սպառողական եւ մասնագիտական շուկաներու համար Ելեկտրական ապրանքներ արտադրող արդիւնաբերողներու առաջատարներէն մէկն է։[3] Սօնին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոններու Լիկայի հովանաւորն է։
Պատմութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սօնիի առաջին արտադրանքը եղած է էլեկտրական բրինձ եփող սարք մը 1940-ականներու վերջերուն:
- Սօնին սկսած է իր գործունէութիւնը Երկրորդ Համաշխարհային Պատերազմէն ետք:
- 1946 թուականին, Մասարու Իբուքան էլեկտրոնիքայի խանութ մը բացաւ Շիրոքիայի մէջ, որ Թոքիոյի Նիհոնբաշի թաղամասի հանրախանութի շէնք մըն էր:
- Ընկերութիւնը սկսաւ ¥190,000 դրամագուխով եւ ընդհանուր առմամբ ութը աշխատակիցներով։
- 1946 թուականի Մայիս 7-ին, Աքիո Մորիթան միացաւ Իբուքային՝ հիմնելու համար Tokyo Tsushin Kogyo (Թոքիօ Հեռահաղորդակցութեան Ճարտարագիտութեան Գորբորացիա) կոչուած ընկերութիւնը։
- Ընկերութիւնը կառուցեց Ճափոնի առաջին ժապաւէնագրիչը (tape recorder), որ կոչուեցաւ Type-G։
- 1958 թուականին ընկերութիւնը իր անունը փոխեց՝ դառնալով «Sony»։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ "Access & Map." Sony Global. Retrieved 6 December 2011. "1-7-1 Konan Minato-ku, Tokyo 108-0075, Japan" - Map Archived 2012-02-27 at the Wayback Machine. - Address in Japanese: "〒108-0075 東京都港区港南1-7-1"
- ↑ «Fortune Global 500 2011: The World's Biggest Companies»։ CNN
- ↑ Sony Corporate History (Japanese). Sony.co.jp. Retrieved 7 July 2011.
- ↑ (անգլերեն) Sony, 2025-11-19, https://en.wikipedia.org/w/index.php?title=Sony&oldid=1323049549, վերցված է 2025-11-26