Ստեփան Դեմուրեան
Արտաքին տեսք
Ստեփան Դեմուրեան (1892,Կովկաս - 13 Յունուար 1934), երաժիշտ, երգչաախումբի վարիչ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թշուառ մանկութենէ մը ետք կը մտնէ Թիֆլիսի Ներսիսեան վարժարանը, զոր կ՛աւարտէ 1892-ին: Կը գործէ նախ Շուշիի, յետոյ Գորիսի, Ախալքալաքի մէջ եւ այլուր, իբրեւ երաժիշտ ուսուցիչ եւ երգչախումբի վարիչ: 1898-ին կը մտնէ Լենինկրատի Երաժշտանոցը, կը վերադառնայ թերաւարտ: Կը սկսի շրջիլ Անդրկովկասի հայկական գիւղերուն մէջ, շարունակելով Կարա-Մուրզայի գործը:
Դեմուրեան իր առաջին հաւաքած ժողովրդական երգերը կը հրատարակէ 1907-ին, Փեթերսպուրկ: Հայաստանի եւ Ազրպէյճանի պետական հրատարակչական եւ այլ ժողովրդական երգերը: 1930-ին իրեն տրուած է երաժշտութեան վաստակաւոր ուսուցիչի կոչում:Մեռած է 1934 Յունուար 13-ին :
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայ Հանրագիտակ, Հայր Մկրտիչ Վրդ. Պոտուրեան, 1939, Պուքրէշ, էջ 616