«Լոնտոնի Միլենիում հետիոտն կամուրջը» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
|||
Տող 25. | Տող 25. | ||
{{Արտաքին յղումներ}} |
{{Արտաքին յղումներ}} |
||
[[ |
[[Ստորոգութիւն:Կախովի կամուրջներ]] |
||
[[ |
[[Ստորոգութիւն:Լոնդոնի կամուրջներ]] |
||
[[ |
[[Ստորոգութիւն:Թեմզա գետի կամուրջներ]] |
||
[[ |
[[Ստորոգութիւն:Հետիոտն կամուրջներ]] |
||
[[ |
[[Ստորոգութիւն:2000 կառույցներ]] |
07:07, 26 Հոկտեմբեր 2019-ի տարբերակ
Միլենիում կամուրջ (անգլերէն՝ London Millennium Footbridge), Լոնտոնի մէջ Թեմզա գետի վրայ հետիոտն երթեւեկութեան համար նախատեսուած կամուրջ է։ Սկսած է կառուցուիլ 1998-ին, բացումը կատարուած է 2000-ին, 10 Յունիսին։ Երկայնքը 370 մեթր է, լայնքը՝ 4 մեթր[1]։
Անուանում
կամրջին անուանումը անգլերէնէն թարգմանաբար կը նշանակէ Հազարամեակի կամուրջ, քանի որ այս շինութեան կառուցումը կապուած էր երրորդ հազարամեակ մուտք գործելուն հետ:[2]։
Պատմութիւն
Կառուցումը կը սկսի 1998-ի վերջը։ Հիմնական աշխատանքները կը սկսին 28 Ապրիլի, 1999-ին։ կամրջին շինարարութեան համար կը ծախսուի 18,2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բացման օրը կամրջին վրայէն անցած է 90.000 հոգի:
Կառուցումէն առաջ նախապէս Թեմզայի երկու ափերուն՝ այն տեղերը, որոնք կը նախատեսուէին շինարարութեան համար, հնագիտարական պեղումներու կ'ենթարկուին[2]։
Հարեւան տեսարժան վայրեր
Հազարամեակի կամրջին Թեմզայի հիւսիսային ափին առջեւը կը յայտնուի Ս. Պետրոսի տաճարի գմբէթը, ինչպէս նաեւ անոր հարաւային ճակատամասը։ Իսկ հարաւային ափին առջեւը նկատելի է Թեմզայի ափին տեղաւորուած «Տէյթ Մոտըրն» պատկերասրահը, իսկ անկէ ձախ՝ շէյքսպիրեան «Կլոպիւս» թատրոնը վերականգնած ձեւով[2]։
Ֆիլմաշխարհի մէջ
- «Միլենիում» կամուրջը առկայ է «Հերի Փոթըրը եւ Խառնածին արքայազնը» ֆիլմին սկզբը։ Ըստ նիւթին՝ Մահուան խժռողները (սեւ կախարդներու խումբ) կը թռչին Լոնտոնի վրայէն, եւ երբ անոնք կ'անցնին կամրջին վրայէն, անիկա կը քանդուի եւ կը թափի Թեմզային մէջ, որու մասին կը գրուի թերթերուն մէջ։ Բայց այս դրուագը չի համապատասխաներ վէպին ժամանակային սահմաններուն. Հերի Փոթըրը եւ Խառնածին արքայազնը վէպում իրադարձութիւնները կը կատարուին 1996-ին, իսկ կամուրջը կառուցուած է 2000-ին։
- Կամուրջը կարելի է տեսնել մէկ այլ անգլիական ֆիլմի մէջ՝ «Իրական սէր»։
- կամրջին կարելի է հանդիպիլ նաեւ «Թայմլէս։ Սուտակէ գիրքը» ֆիլմին մէջ։
- «Սեւ հայելի» յաջորդական ֆիլմաշարքին առաջին մասին մէջ կ'երեւի Միլենիում կամուրջը։
Ծանօթագրութիւններ
- ↑ en.structurae.de
- ↑ 2,0 2,1 2,2 Мост Миллениум ::: Millenium Bridge // london-bridges.info.
|