Սուրբ Յովհաննէս Եկեղեցի (Մեղրիի վանք)
Սուրբ Յովհաննէս եկեղեցի (Մեղրիի վանք), Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզի Մեղրի քաղաքին մէջ։ Կ՝ընդգրկէ Մեղրիի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]XVII դարուն կառուցուած Սուրբ Յովհաննէս եկեղեցին կը դասուի գմբեթաւոր եկեղեցիներու շարքը։ Կը գտնուի Մեղրի քաղաքի հիւսիսային բարձրադիր մասին մէջ։ Քառամոյթ, գմբեթաւոր, բազիլիկ կառոյց է։ Եկեղեցին կառուցուած է տեղական բազալտէ քարէն, իսկ գմբեթը աղիւսաշեն է։ Արեւմուտքէն արեւելք ձգուած ուղղանկիւն դահլիճը երկու զոյգ մոյթերով բաժանուած է երեք նաւերու։ Գնդաձեւ գմբեթը տեղադրուած է աղոթասրահի կեդրոնին մէջ։ Թմբուկը ներսէն գլանաձեւ է, դուրսէն բազմանկիւն՝ 12 նիստով։ Միակ մուտքը արեւմտեան կողմէն է։ Եկեղեցւոյ ներսը մշակուած է աղիւսէ տեգորաթիւ որմնակամարներով։ Խորշերն ու որմնակամարները ունին շեշտուած սլաքաձեւութիւն։ Եկեղեցիին արեւմտեան կողմէն կից է ուղղանկիւն հատակագիծով, կիսաշրջանաձեւ թաղով, եռակամար բաց սրահը (այժմ՝ աւերակ)[1]։ )։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հասրաթեան Մ., Սիւնիքի XVII-XVIII դդ.ճարտարապետական համալիրները, Երեւան, 1973։
- Հասրաթեան Մ., Մեղրիի շրջանի յուշարձանները, Երեւան, 1987։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցի
-
Մեղրու Փոքր թաղի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու որմնանկարներից
-
Մեղրու Փոքր թաղի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանը
-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ որմնանկարներէն
-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ առաստաղը
-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ պատի որմնանկարներէն
-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ պատի որմնանկարներէն
-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ խորանը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-12-26-ին։ արտագրուած է՝ 2015-08-21