Սիրվարդ Գարամանուկ
Սիրվարդ Գարամանուկ | |
---|---|
Ծնած է | 1 Դեկտեմբեր 1912[1] |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 19 Հոկտեմբեր 2008[1] (95 տարեկանին) |
Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Թուրքիա |
Մասնագիտութիւն | երգահան, դաշնակահար, երաժշտութեան ուսուցիչ |
Սիրվարդ Գարամանուկ (Սիրվարդ Գալբաքեան Գարամանուկ, 1 Դեկտեմբեր 1912[1], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 19 Հոկտեմբեր 2008[1], Պոլիս, Թուրքիա), պոլսահայ յայտնի երաժիշտ, դաշնակի ուսուցչուհի եւ վաստակաշատ երգահան՝ յօրինող: Երաժիշտ Շահան Արծրունիի մօրաքոյրը:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիրվարդ Գարամանուկ իր ուսումը ստացած էր Տայեան, ապա Եսայեան վարժարաններէն։ Իսկ 1939ին, գերազանց նիշերով շրջանաւարտ եղած էր Պոլսոյ Երաժշտանոցէն։ 96 տարիները բոլորած Սիրվարդ Գարամանուկը Բարսեղ եւ Տիգրանուհի Գալփաքճեաններու հինգերորդ զաւակն էր եւ աշխարհ եկած էր երաժշտական բացառիկ ունակութիւններով:
20 Հոկտեմբեր 2008-ին, առաւօտեան ժամը 10:05ին, Պոլսոյ Ս. Փրկիչ հիւանդանոցին մէջ իր մահկանացուն կնքեց յետ երկարատեւ հիւանդութեան:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիրվարդ Գարամանուկ մեծ դեր ունեցած է պոլսահայ երաժշտական կեանքի վերջին երեսուն տարիներու պատմութեան մէջ։ Ան հայ գրականութենէն ստեղծեց երգ եւ երաժշտութիւն, երգերու հաւաքածոներ հրատարակեց ու հրամցուց հանրութեան, հետաքրքրուեցաւ մանուկներով եւ անոնց համար գրեց հրաշալի երգեր: Իր գործերը ունէին արդիական շունչ ու բաւական բարդ կառոյց, իսկ իր երգերը մեկնաբանուեցան անուանի եւ կարող երգչուհիներու, ինչպէս նաեւ՝ Հայաստանի արուեստագէտներու կողմէ:
Երգահան՝ երաժշտական ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նուագախմբային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ախթամար • 1969
Գարնան առաւօտ • 1969
Երգ Պետրոս Դուրեանի • 1972
Մենանուագ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տէ՛ր, ես քեզմէ ուզեցի • 1946
- Եարճան • 1946
- Նէ •
- Ի՞նչ կ՚ըսեն •
- Սիրերգ •
- Այնքան շատ •
- Սիրտ ունենք, սէր չունենք •
- Հոգիս •
- Երեք կոչերը •
- Ինչ անեմ որ հաւատաս •
- Նամակ •
- Օրօրոցի մօտ •
- Սիրտը •
- Ես որ մեռնեմ •
- Անանուն •
- Սիրերգ •
- Սէր •
- Մի՛մերձենար յիս •
- Կոյսը •
- Ողջակէզ •
- Սաղմոս •
- Օրօր •
- Երջանկութիւն •
- Սպասում •
- Սէր անայլայլ •
- Բանաստեղծութիւն •
- Ներբող Դուրեանի •
- Երկնէր երկին եւ երկիր •
- Եկէսցէ •
- Ես որ մեռնեմ •
- Վերջալոյսին դէմ •
- Աշնանային •
- Եթէ •
- Անտուն գիշերներ •
- Օտա՜ր, ամայի՜ •
- Կ՚ուզես լինեմ վշտի ցօղեր •
- Փափաք •
- Ես սիրեցի •
- Մայիսեան վարդեր •
- Բարի երկինք (երգաշար) •
- Սիրել վերջին շունչով •
- Ինչ աղուոր է •
- Գարուն •
- Գարունն եմ ես •
- Երեսդ վառի •
- Օրէ օր •
- Իրիկունը վերջին •
- Ամէն գիշեր •
- Խօսք առ բանաստեղծութիւն •
- Մայրամուտ •
- Հեգնանք •
- Սուրբին աղօթքը • '
- Անգամ մը միայն •
- Մայր •
- Սուտ կամ իրաւ •
- Մի՛ դպիք •
- Վերյիշում •
- Կապոյտ ու դալար •
- Սպասում •
- Խաղը կեանքի •
- Սկսիլ •
- Քառասմբակ սէրերով • '
- Գայլին մահը • '
- Հայաստան ասելիս •
- Վոգալիզ •
- Երազներ իմ կորած •
Խմբերգ (աշխարհիկ)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պագնեմ զքո լայն ճակատ • 1956 Գարուն-Պարերգ • Հունձք կը ժողվեմ • 1961 Անի • Դժար տարի • 1969 Ճան իմ յա՜ր • Սի՛րտս երկինք է • 1975 Բինկէօլ • 1975 Արեւի պէս սիրուն • Ծամերդ հուսել • Ճան իմ եար • Արամ Խաչատրեան • Մի՛երկնչիր, հօտ փոքրիկ • 1989 Սիրոյ աղջիկ • Սուրբ Գեղարդ • 1993 Երեսդ վառի • 1997 Սուրբ Մեսրոպ • 2003
Խմբերգ (Եկեղեցական)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սուրբ Աստուած •
Ճաշու շարական (ԱՁ, ԲՁ, ԳՁ, ԴՁ, ԱԿ, ԲԿ, ԳԿ, ԴԿ) • 1968
Ի Սբ. կոյսն Հռիփսիմէ • 1973
Խմբերգ (այլազան՝ քայլերգներ)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էսաեանի քայլերգ • Գարակէօզեանի քայլերգ • Կոմիտասի քայլերգ • Է.Ս.Մ. 25-ամեակի քայլերգ • Դպրեվանքի քայլերգ • 1987 Ձօն՝ Դպրոցասէրցի մանուկներուն • 1994 Վիէննայի քայլերգ • 1995 Զուարթնոցի քայլերգ • 1996 Թարգմանչաց վարժարանի քայլերգ • 2006 Ձօներգ՝ Հայկ եւ Անժէլ Արսլանեաններուն • 2007 Ազգային հիւանդանոցի քայլերգ • 2007 Սուրբ Յակոբ հիւանդանոցի քայլերգ • 2008
Մանուկներու Օփերէթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղուան արուեստագէտները • Vaghvan arvesdakednerı • (Tomorrow's Artists), 1949
Մանուկներու երգեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]88 մանուկներու երգեր (1988-1992)
Նուագարանային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Petite suite en do, pn, 1940 Largo maestoso, pn, 1940 La Tonkinoise, pn, 1941 Histoire bizarre, pn, 1941 Pastorale, pn, 1942 Trois mignons, pn, 1942 Երիտասարդութիւն, հասունութիւն, ծերութիւն (Youth, Maturity, Old Age), pn, 1943 Admiration, pn, 1944 Caprice orientale, pn, 1945 Պարերգ (Dance-song), pn, 1946 Կոյսի հոգի • Guysi hoki, st.qrt, 1973
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիրվարդ Գարամանուկ՝ Ոչ Եւս Է Archived 2019-09-26 at the Wayback Machine.
Սիրվարդ Գարամանուկ, «Գարուն», «Իմ լեզուն»
http://sionj.asj-oa.am/12224/1/366-377.pdf, ԸՆԿՈՒՅԶՆԵՐԸ
«ԸՆԿՈՒՅԶՆԵՐԸ»՝ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿ Sirvart Karamanuk's Armeniapedia entry
«ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿ (1912 - 2008)». Գրիգոր Ալոզեան. Հայրենիք. Դեկտեմբեր 2, 2017, էջ 12
Սիրվարդ Գարամանուկի հետ հարցազրոյց՝ Դոկտոր Գէորգ Բաղդիշեան - Ա մաս 1
Սիրվարդ Գարամանուկի հետ հարցազրոյց՝ Դոկտոր Գէորգ Բաղդիշեան - Բ մաս 2
Սիրվարդ Գարամանուկի հետ հարցազրոյց՝ Դոկտոր Գէորգ Բաղդիշեան - Գ մաս 3
Սիրվարդ Գարամանուկի հետ հարցազրոյց՝ Դոկտոր Գէորգ Բաղդիշեան - Դ մաս 4