Սան Փաուլոյի Հայերը

Սան Փաուլոյ քաղաքի հայերը,սկսած են հաստատուիլ XIX դարի վերջը։ 2003 թուականին այստեղ կը բնակէին շուրջ 15 հազար հայ։ Հիմնականին կը զբաղէին առևտրով և արհեստներով, զգալի է հայերու դերը կոշիկի արդիւնաբերութեան մեջ, որոշակի թիւ կը կազմեն մտաւորականները, արուեստի գործիչները։ Կը գործեն Ս. Գևորգ (առաքելական), Ս. Գրիգոր Լուսաւորիչ (կաթոլիկ) եկեղեցիները և աւետարանական եկեղեցիներ, Գուրեան ազգային, Փառեն և Ռեգինա Պազարեան վարժարանները, ՀԲԸՄ մասնաճիւղը, հայրենակցական, երիտասարդական միութիւններ։ Կը հրապարակուին «Սխիան» և «Իրիս» («Ծիածան») պարբերականները։

Սան Փաուլոյի հրապարակներէն, կամուրջներէն և մետրոյի կայարաններէն մեկը կը կոչուի Արմենիա (կայարանը վերանուանուած է Արմենիա՝ 1995 թուականին)։ Կայարանի երկու գլխաւոր մուտքերուն զետեղուած են երկու խաչքար-հուշարձաններ՝ հետեւեալ արձանագրութեամբ. «Այս կայարանը վերակոչվում է Արմենիայի պատիվ այն ժողովրդի, որը եկավ այս երկիր՝ վերապրելով դարիս առաջին ցեղասպանությունը, իր ջանասիրությամբ, տաղանդով ու ապրելու կամքով եղավ Բրագիլիայի գիտակից քաղաքացին և նպաստեց այս երկրի մշակույթին, ճարտարվեստին ու բարօրությանը»։ Արմենիա հրապարակին մէջ կանգն ած է Մեծ եղեռնի զոհերու յիշատակին նուիրուած յուշակոթող։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայ Սփյուռք» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։