Ռումանական խոհանոց
Կաղապար:Տեղեկաքարտ Ազգային խոհանոց
Ռումանական խոհանոց, Ռումանիոյ ազգային խոհանոց: Ենթարկուեր է իտալական, թրքական, պուլկարական, յունական, սերպիական, գերմանական եւ շարք մը այլ խոհանոցներու ազդեցութեանը:
Ընդհանուր բնութագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռումանական խոհանոցի հիմքը կը կազմեն միսէ, բանջարեղէնէ (կանաչ լուբիա, բազուկ, լոլիկ, վարունգ, սմբուկ, ստեպղին, եգիպտացորեն, գետնախնձոր) կաթնամթերքէ պատրաստուած ուտեստները[1]: Միսով ուտեստներու պատրաստման համար գլխաւորապէս կ'օգտագործուին խոզի, թռչնի, ձկան, գառան միս: Յայտնի են ձկան ուտեստները, ինչպէս նաեւ խեցգետինէ եւ խխունջէ պատրաստուող ուտեստները: Միսն ու ձուկը կը պատրաստեն կրաթարի վրայ: Բանջարեղէնը կ'օգտագործեն աղցաններու, զարդարանքի եւ առանձին բանջարեղէնային ուտեստներու մէջ: Մեծ նշանակութիւն ունի եգիպտացորենը, որմէ կը պատրաստեն թանձր ապուր, աղցաններ: Կաթնամթերքներու միջեւ կը գերիշխեն կաթնաշոռը, պանիրի տեսակները: Ռումանական խոհանոցի համար բնութագրական են մեծ տեսականիները՝ արտադրուած ալիւրէ, օրինակ՝ բլիթներ, կարկանդակներ, քաքար(muffin), կարկանդակներ, թխուածքաբլիթներ: Խմիչքներէ տարածուած են տարատեսակ գինիները:
Աւանդական ուտեստներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ապուրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ապուր – Մոլտովական, ռումանական, սերպիական, թրքական, մակեդոնական, պուլկարական տաք, թանձր ապուրներու անուանում, որուն հեղուկ մասէ կը պատրաստուին բորշչ: Հաւով ապուր կամ քաքարիկ (noodles) ապուր
Միս, ձուկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քալթապոշ՝ Խոզի ենթամթերքէ երշիկ: Քիֆթիա՝ մեծ կոլոլակ: Տրոպ՝ Գառան ենթամթերքէ խճողակ՝ փաթթուած ճարպաթաղանթի մէջ խորոված կամ տապկուած որպէս միսով ռուլեթ: Ֆրիկերույ՝ ռումանական խորոված: Փիրժուալէ՝ կոտլետ: Միթիթէ՝ առանց թաղանթի փոքրիկ երշիկներ, որոնք կը տապկուին կրաթարի մէջ: Ռասոլ՝ միսէ, գետնախնձորէ, բանջարեղէնէ ուտեստ, որոնք կ'եփուին միասին: Սթուֆաթ՝ ուտեստ, որը կը պատրաստեն կողիկներէ եւ ոչխարի ողնաշարէ: Թոպա՝ խոզի լցոնուած ստամոքս: Թոքիթուրէ՝ լոլիկի թացանով շոգեխաշած միս: Վարզէ ճելիթէ՝ Շոգեխաշած կաղամբ: Վիրսլի՝ այծի կամ գառնուկի խճողակէ պատրաստուած երշիկ: Սարմալէ՝ միսի եւ բրիձի խճողակ՝ փաթթուած կաղամբի կամ խաղողի տերեւներէ: Թարամասալաթա՝ թարամասալաթի տարատեսակ: Փլաքիէ տե Փեշթէ՝ բանջարեղէնի հետ պատրաստուող գետի ձկան պորանի կամ համախաշ: Սերեմուրէ՝ աղ-ջուրի մէջ ձուկ:
Բանջարեղէններ, աղցաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մուսսաքքա՝ յունական ուտեստ, որը կը պատրաստուի սմբուկէ, կարող է նաեւ աւելցնել միս, դդմիկ, լոլիկ, գետնախնձոր կամ սունկ: Լցոնած պղպեղ Լցոնած դդմիկներ Լցոնաշ սմբուկ Լցոնած կաղամբ Եախնիա՝ շոգեխաշուած բանջարեղէնէ ուտեստ: Ռումնական խոհանոցի մէջ եախնիան կը պատրաստեն լուբիայէն: Մամալիկա՝ եգիպտացորենի ալիւրէ պատրաստուած սառը եփած ապուր: Մուժտէյ՝ սխտորի թացան:
Պանիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաշքավալ՝ կովի եւ ոչխարի կաթերէ պատրաստուած դեղին պանիր: Թելեմիա՝ կովի եւ ոչխարի կաթերէ պատրաստուած սպիտակ պանիր: Օրտա՝ ոչխարի կաթէ պատրաստուող եփուած պանիր:
Աղանդեր, թխուածներ, խմիչքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիմիթ՝ շուշմայով կլոր օղակաբլիթ: Կոկոշ՝ քաղցրաբլիթ: Քոզոնաք՝ կարկանդակ: Փափանաշի՝ անուշով քաղցրաբլիթ: Ամանտին՝ ռումանական տուրմէ կրկնեփ կամ փռնչոր: Թորթ Ժոֆֆ՝ տուրմէ շերտաւոր թորթ: Քորնուլեցէ՝ բլիթ: Փալինքա՝ հունգարական Մրգային, որը տարածուած է ռումանական Թրանսիլվանիոյ մէջ: Ռաքիո՝ Պալքանեան թունդ օղի կամ քոնեակ՝ ալքոհոլային խմիչք: Սոքաթէ՝ Ոչ ալքոհոլային ըմպելիք: Վիշինաթէ՝ բալի խմիչք:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ապուր
-
Մուսսաքա
-
Սթուֆաթ
-
հաւով եւ լապշայով ապուր
-
Պորշ
-
Չիֆտելե
-
Ֆրիգերույ
-
Թոպա
-
Թոչիթուրա
-
Սարմալէ
-
Սարամուրա
-
Լցոնուած պղպեղ
-
Մամալիկա
-
Մուժդեյ
-
Քաշքավալ
-
Թելեմիա
-
Օրտա
-
Կոկոշի
-
Փափանաշի
-
Ամանտին բլիթ
-
Թորթ Ժոֆֆ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-04-06-ին։ արտագրուած է՝ 2020-04-10