Չորս եղանակ (բաղնիք)
Չորս եղանակ | |
---|---|
Տեսակ | Համամ? եւ մշակութային արժէք[1] |
Երկիր | Իրան[1] |
Տեղագրութիւն | Արաք?[1] |
Վայր | Արաք?[1] |
34°05′06″N 49°41′16″E / 34.085°N 49.6878°E | |
Չորս եղանակ բաղնիք (պարսկերէն՝ حمام چهارفصل), կը գտնուի Իրանի Արաք քաղաքին մէջ։ Ան կը թուագրուի Ղաճարական Պարսկաստանի ժամանակաշրջանին եւ ունի երկու առանձին բաժիններ` կանանց ու տղամարդոց համար։ Ժամասենեակի յախճապակէ աշխատանքը եւ հիւսաձեւ սիւները, ինչպէս նաեւ` բաղնիքի ամբողջ յատակագիծը հետաքրքրութիւն կը շարժեն։ Կառոյցը վերակառուցուած է որպէս թանգարան` անհրաժեշտ վերանորոգումներէ ետք[2]։
Չորս եղանակ բաղնիքը Արաքի մէջ Իրանի ամենաընդարձակ բաղնիքը եղած է։ Ան կառուցուած է Ղաճարական շրջանին` Հաճի Մուհամմատ Իպրահիմ խանսարիի կողմէ։ Շէնքին ներսը առկայ յախճապակիէ ձեւաւորումը կը ցուցադրէ մարդիկ, կենդանիներ եւ բոյսեր։ Բաղնիքի չորս անկիւններուն պատկերուած տարուան չորս եղանակները կապուած են շինութեան անուանման հետ։ Բաղնիքը միակն է, ուր առանձացուած մաս կայ կրօնական փոքրամասնութիւններուն համար։ Չորս եղանակ բաղնիքը ներառուած է Ազգային ժառանգութեան ցանկին մէջ[3]։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Chahar Fasl (Four - Season) Bath house in Arak, Iran»[permanent dead link]
- ↑ «10 historic bathrooms of Iran»։ راسخون։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-06-24-ին։ արտագրուած է՝ 2021-12-10
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- en.rasekhoon.net Archived 2021-06-24 at the Wayback Machine.
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from December 2019
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- Ուիքիտուեալների մէջ ՕՍՄ-ի ID չունեցող mapframe քարտեզներ
- Թանգարաններ այբբենական կարգով
- Webarchive template wayback links
- Ազգային թանգարաններ
- Իրան
- Իրանի ճարտարապետութիւն
- Համաշխարհային ժառանգութիւն Իրանի մէջ
- Իրանի շէնքեր եւ կառոյցներ
- Pages with maps