Jump to content

Ուֆա

Քաղաք
Ուֆա
ռուս.՝ Уфа
պաշքիրերէն՝ Өфө
Դրօշակ Զինանշան

Երկիր  Ռուսիա
Ներքին բաժանում Լենինյան շրջան?, Կիրովի շրջան?, Dyomsky District?, Kalininsky District?, Oktyabrsky District?, Ordzhonikidzevsky District? և Sovetsky District?
Քաղաքապետ Ratmir Mavliev?
Հիմնադրուած է՝ 1574[1]
Տարածութիւն 707,93 քմ²
ԲԾՄ 150 մեթր
Պաշտօնական լեզու ռուսերէն և բաշկիրերեն?
Բնակչութիւն 1 144 809 մարդ (1 Հոկտեմբեր 2021)
Խտութիւն 1466 մարդ/քմ²
Ագլոմերացիա 1 390 957
Կը գտնուի ափին Բելայա? և Ուֆա?
Ժամային գօտի UTC+5?
Հեռախօսային ցուցանիշ 347
Փոստային ցուցանիշ 450000–450999
Շրջագայութեան պետ-համարագիր 02 և 102
Պարգեւներ Հոկտեմբերեան Յեղափոխութեան շքանշան
Պաշտօնական կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-ba" does not exist։

Ուֆա (ռուս.՝ Уфа), Պաշքորտոստանի մայրաքաղաքն է, Ռուսիա։ Բնակչութիւնը՝ 1 144 809 մարդ (1 Հոկտեմբեր 2021)։

Քաղաքը կը գտնուի Պելայա եւ Ուֆա գետերուն հոսանքակցութեան տեղը, Պաշքորթոսթանի կեդրոնական հիւսիսային մասը, Ուֆայի սարահարթը կազմող բլուրներուն վրայ՝ հարաւային Ուրալեան Լեռներուն արեւմուտքը։ Ուֆան Ռուսիոյ տասներորդ ամէնաշատ բնակեցուած քաղաքն է եւ Ուոլկայի Դաշնային Շրջանի չորրորդ ամէնաշատ բնակեցուած քաղաքը։

Քաղաքը հիմնուած է 1574 թուին, երբ Ահեղ Իոհանի հրամանով տեղը կառուցուեցաւ ամրոց մը։ Ուֆան 1865 թուին դարձաւ Ուֆայի Նահանգապետութեան մայրաքաղաքը, երբ նահանգապետութիւնը բաժնուեցաւ Օրէնպուրկի Նահանգապետութենէն։ Ուֆայի բնակչութիւնը աճեցաւ 20-րդ դարու սկիզբը։

Այսօր Ուֆայի տնտեսութիւնը կը բաղկանայ գլխաւորաբար նաւթազտումի, քիմիական եւ մեքենաշինութեան արդիւնաբերութիւններէն. «Պաշնեֆթ» նաւթային ընկերութիւնը եւ անոր ենթակայ ձեռնարկութիւններէն քանի մը հատին գլխաւոր գրասենեակները կը գտնուին Ուֆայի մէջ։ Ուֆան բազմազգ քաղաք մըն է, ուր կայ մեծ թիւով էթնիկ պաշքիրներ եւ թաթարներ, իսկ բնակչութեան մեծամասնութիւնը կը կազմեն էթնիկ ռուսերը։ Ուֆայի մէջ կը գտնուին քանի մը կրթական հաստատութիւններ, ներառեալ՝ Պաշքիրի Պետական Համալսարանը, Ուֆայի Պետական Աւիացիոն Տեխնիկական Համալսարանը, Ուֆայի Պետական Նաւթա-Տեխնոլոգիական Համալսարանը եւ Ուրալեան Պետական Իրաւագիտական Համալսարանը։ Քաղաքը հիւրընկալեց BRICS խումբը, ինչպէս նաեւ Շանհայի Համագործակցութեան Կազմակերպութեան գագաթնաժողովները 2015 թուին[2]։

ՏարիԲնակչութիւն
1897 49 275 մարդ
1914 99 900 ± 0 մարդ
1916 112 700 ± 100 մարդ
1939 250 011 մարդ
1959 546 878 մարդ
ՏարիԲնակչութիւն
1970 770 905 մարդ
1979 969 289 մարդ
1979 969 289 մարդ
1982 1 023 000 ± 1000 մարդ
1989 1 082 052 մարդ
ՏարիԲնակչութիւն
1991 1 097 000 ± 1000 մարդ
2002 1 042 437 մարդ
2010 1 062 319 մարդ
2016 1 110 976 մարդ
2017 1 115 560 մարդ [3]
ՏարիԲնակչութիւն
2018 1 120 547 մարդ [4]
2020 1 128 787 մարդ
2021 1 144 809 մարդ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Башкирская АССР. Города республиканского (АССР) подчинения // (unspecified title)М.: Известия советов депутатов трудящихся СССР, 1987. — С. 206. — 670 с.
  2. (անգլերեն) Ufa, 2025-11-02, https://en.wikipedia.org/w/index.php?title=Ufa&oldid=1320062342, վերցված է 2025-12-03
  3. http://www.gks.ru/free_doc/doc_2017/bul_dr/mun_obr2017.rar
  4. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаՊետական վաճակագրության դաշնային ծառայություն.

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]