Jump to content

Շէյ Միչըլ

Շէյ Միչըլ
Ծննդեան անուն անգլերէն՝ Shannon Ashley Garcia Mitchell[1]
Ծնած է 10 Ապրիլ 1987(1987-04-10) (39 տարեկան)
Ծննդավայր Միսիսոգա, Պիլ, Օնթարիօ, Քանատա
Քաղաքացիութիւն  Քանատա
Ուսումնավայր Rockridge Secondary School?
Երկեր/Գլխաւոր գործ Հմայիչ խաբեբաները?, Դու?, Dollface?, Անտանելի տիկնայք? և The Possession of Hannah Grace?
Մասնագիտութիւն դերասանուհի և կինոդերասանուհի
Երեխաներ Atlas Babel? և Rome Babel?

Շէյ Միչըլ, (10 Ապրիլ 1987(1987-04-10), Միսիսոգա, Պիլ, Օնթարիօ, Քանատա, ծնած է 10 Ապրիլ) Ան քանատացի դերասանուհի եւ գեղեցկուհի է, ճանչցուած՝ իր գլխաւոր դերով Pretty Little Liars հեռուստաշարին մէջ, որպէս էմիլի Ֆիլտզ:

Շէյը 2011 թուականին:

Շէյ Միչըլը ծնած է Թորոնթօ, Քանատա[2], 1987 թուականին[3]: Հայրը՝ Մարքը, ունի Իրլանտական արմատներ, իսկ մայրը՝ Կարսիան՝ Ֆիլիփինական[4]: Փոքր տարիքէն, Շէյը հետաքրքրութիւն ցուցաբերած է արուեստի ու դերասանութեան մասնագիտութեան հանդէպ եւ 7 տարեկանին յաճախած է պարի դասընթացնքներու եւ կատարած է բազմաթիւ համերգներ[5]:

Շէյ իր պատանեկան տարիքին արդէն կատարած էր բազմաթիւ նկարահանումներ տարբեր ընկերութիւններու համար եւ այս իր գործընթացով ճամբորդած էր տարբեր երկիրներ, ինչպէս՝ Հոնկ Քոնկ եւ Պարսելոնա[6]: Ապա վերադարձած է Թորոնթօ, որպէսզի հետեւի դերասանութեան մասնագիտութեան:

Դեկտեմբեր 2009 թուականին ան ABC Family-ին կողմէ որոշուեցաւ, որ կատարէ Էմիլի Ֆիլտզին կերպարը Pretty Little Liars հեռուստաշարին մէջ։ Սկիզբը Շէյը որոշած էր կատարել Սփենսըր Հէյսթինկզին[7] կերպարը (ուրիշ գլխաւոր կերպար մը), բայց այդ դերը կատարեց Թրոյան Պելառիսիոն[8]:

Pretty Little Liars հեռուստաշարը կը բաղկանայ 7 բաժիններէ: Հեռուստաշարին քննադատումները խառնուրդ են լաւի եւ վատի միջեւ[8]:

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2013 Immediately Afterlife Մարիսսա Կարճ ֆիլմ
2016 Dreamland Նիքոլ
2016 Mother's Day Թինա
Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2009 Degrassi: The Next Generation Գեղեցկուհի Դրուագ: "Up Where We Belong"
2010–2017 Pretty Little Liars Էմիլի Ֆիլտզ Գլխաւոր դեր
2010 Aaron Stone Իռինա Ուեպըր 4 դրուագներ
2010 Rookie Blue Աղջիկ մը Դրուագ: "Mercury Retrograde"
2012 Punk'd Herself Episode: "Heather Morris"
2015 Project Runway Որպէս ինքզինք 13-րդ բաժին, 12-րդ դրուագ: "Fashion Week: Who's in and Who's out"
2016 Live! With Kelly and Michael Հիւր

Երգերու մասնակցութիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ՏարիԵրաժիշտՎերնագիր
2009Շան Փօլ"Hold My Hand"
2016Նիք Ճոնաս"Under You"

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ The Filipino in Shay Mitchell
  2. ↑ Hudson Kathryn (June 4, 2013)։ «ELLE Canada interview: Shay Mitchell»։ ELLE Canada։ արտագրուած է՝ August 16, 2016
  3. ↑ Tomada Nathalie (January 7, 2013)։ «The Filipino in Shay Mitchell»։ The Philippine Star։ արտագրուած է՝ January 8, 2014
  4. ↑ Tibajia Chonx (March 13, 2013)։ «Pretty Shay Mitchell is no little liar»։ The Philippine Star։ արտագրուած է՝ January 8, 2014
  5. ↑ «Shay Mitchell»։ shaymitchell.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ May 30, 2015-ին։ արտագրուած է՝ September 8, 2014
  6. ↑ «Shay Mitchell Bio»։ kidzworld։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ October 4, 2013-ին։ արտագրուած է՝ October 3, 2013
  7. ↑ «Emily Fields played by Shay Mitchell»։ abcfamily.go.com։ արտագրուած է՝ October 3, 2013
  8. 1 2 «Tuesday Cable: Justified Finale & Law & Order:CI Flat, Plus Deadliest Catch, The Hills, WWE NXT»։ Tvbythenumbers.zap2it.com։ June 9, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ June 7, 2015-ին։ արտագրուած է՝ September 4, 2013