Jump to content

Նունավիք

Նունավիք (Ինուքթիթութ լեզուով՝ ᓄᓇᕕᒃ լատինատառ Nunavik) կը տարածուի Գանատայի Քէպէք նահանգի հիւսիսային մէկ երրորդ մասին վրայ: Նունավիքի տարածութիւնը 443,684.71 քառակուսի քիլոմեդր է (171,307.62 քառակուսի մղոն) 55-րդ զուգահեռականի հիւսիսէն սկսեալ: Նունավիք Ինուիթ ժողովուրդի օրրաններէն է: 2011 մարդահամարի համաձայն, շրջանի բնակչութիւնը կը հասնի 12,090-ի որուն 90% Ինուիթ է:

Նունավիքի մայրաքաղաքը Քուուճճուաք քաղաքն է ((Ինուքթիթութ լեզուով՝ ᑰᔾᔪᐊᖅ, լատինատառ Kuujjuaq: Քաղաքին բնակչութիւնը 2,754 է 2016 մարդահամարի համաձայն:

Նունավիք Ինուքթիթութ լեզուով կը նշանակէ "մեծ հող", իսկ շրջանի բնակիչները ինքզինքնին կը կոչեն Նունավիմմյութ (լատինատառ Nunavimmiut):