Նուիրեալներու Արահետ (Երեւան)
Նուիրեալներու արահետ | |
---|---|
Տեսակ | յուշարձան, Ծառուղի եւ փողոց |
Երկիր | Հայաստան |
Տեղագրութիւն | Երեւան |
Մասն է | Ալեք Մանուկեան Փողոց |
Հիմնադրուած է | 2016 |
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: Tried to write global coord_mod. |
Նուիրեալներու արահետ, Հայաստանի Հանրային հեռուստառատիօընկերութեան հիմնադիրներ-նուիրեալներու անուանական աստղերու արահետ Երեւանի կեդրոնը՝ Ալեք Մանուկեան փողոցի վրայ։ Կը ձգուի Հայաստանի հանրային ռատիոյի շէնքի դիմացի մայթով։ Բացուածէ 2016-ին։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Նուիրեալներու արահետի» կառուցումը նախաձեռնած է Հեռուստառատիօընկերութեան խորհուրդը` Հանրային հեռուստատեսութեան 60 եւ ռատիոյի 90-ամեակին ընդառաջ, Հայաստանի Հանրային ռատիոյի 90 եւ Հանրային հեռուստատեսութեան 60-ամեակներուն նուիրուած միջոցառումներու շրջանակին մէջ։ Հանրային ռատիոյի ամբողջ շէնքի երկայնքով՝ Սայաթ-Նովայի պողոտայէն մինչեւ Ալեք Մանուկեան 5 հասցէ, տեղադրուած է 90 տրաւերտինէ գեղարուեստական սալաքար-յուշաքար, որոնց վրայ ժամանակի ընթացքին դաջուելու են հեռուստատեսութեանեւ Հանրային ռատիոյի մէջ աշխատած եւ մեծ աւանդ ունեցած մարդոց անունները[1]։
Ճեմուղիի բացմանը ելոյթ ունեցած է Հայաստանի Հանրային հեռուստառատիօընկերութեան խորհուրդի նախագահ Ռուբէն Ջաղինեանը, ներկայ գտնուած են Ռուբէն Մաթէոսեանը, Քլարա Թէրզեանը, Արմէն Ամիրեանը[2]։
9 Հոկտեմբեր 2019-ին «Նուիրեալներու արահետը» համալրուած է հայկական հեռուստատեսութեան եւ ռատիոյի զարգացման գործին մէջ նշանակալի աւանդ ունեցող նուիրեալներու եւս 2 անուանական պատուոյ քարերով՝ հեռուստաֆիլմերու ռեժիսոր Վիլէն Զաքարեանի եւ ռատիօհաղորդավար Քարիմ Չոլոյեանի անուններով[3][4]։
Նուիրեալներու անուանական աստղերու արահետ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արմէն Ամիրեան
- Ժիրայր Աւետիսեան
- Կիմ Արզումանեան
- Յովհաննէս Բադալեան
- Օհան Դուրեան
- Երուանդ Երզնկեան
- Վիլէն Զաքարեան
- Քլարա Թէրզեան
- Գրիգորի Խաչատուրով
- Ներսէս Կագրամանով
- Ջոն Կիրակոսեան
- Մարատ Հալաջեան
- Վերա Յակոբեան
- Օֆելիա Համբարձումեան
- Արմէն Յովհաննիսեան
- Հենրիկ Յովհաննիսեան
- Վաչէ Յովսէփեան
- Ռուբէն Մաթէոսեան
- Ռաֆայէլ Մանգասարեան
- Մելիք Մաւիսակալեան
- Ռոպերթ Մաւիսակալեան
- Մարատ Մարինոսեան
- Ստեփան Մարտիրոսեան
- Օլգա Մելիք-Վրթանէսեան
- Արամ Մերանգուլեան
- Ռաիսա Մկրտչեան
- Տիգրան Նաղդալեան
- Սարգիս Նաջարեան
- Սուսաննա Շահինեան
- Նարա Շլեպչեան
- Գրիգոր Չալիկեան
- Քարիմ Չոլոյեան
- Լեւոն Պարոնեան
- Մարկ Պետրոսեան
- Մոնիքա Տէր-Պօղոսեան
- Ստեփան Պօղոսեան
- Հրաչուհի Ջինանեան
- Գէորգի Տիրոսեան
- Մարտին Վարդազարեան
- Կարլէն Վարժապետեան
- Արտաշես Քալանթարեան
- Մարատ Օրդեան
- Հայրիկ Մուրադեան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հնչող արձանն ու «Նվիրյալների արահետը». 90-ամյա հոբելյարի նորությունների մասին
- ↑ Բացվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության հիմնադիրներին նվիրված արահետը
- ↑ «https://www.tvradiocouncil.am/hy/news/nviryalneri-chemughin-hamalrvec-nor-patvo-qarerov»։ www.tvradiocouncil.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2020-07-06
- ↑ «Ռադիոյի աստղային ճեմուղին հարստացավ ևս երկու անունով»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ արտագրուած է՝ 2020-07-06