Յովհաննէս (Աբխազիոյ արքայ)
| Յովհաննէս Շաւլիանի | |
|---|---|
| Քաղաքացիութիւն | Աբխազիայի թագավորություն |
| Կրօնք | քրիստոնէութիւն |
| Մասնագիտութիւն | Թագավորական ընտանիքի անդամ |
| Աշխատավայր | Աբխազիոյ արքայ |
| Վարած պաշտօններ | Աբխազիոյ թագաւոր |
| Երեխաներ | Ատրներսեհ |
Յովհաննէս Շաւլիանի (վրաց.՝ ივანე შავლიანი՝ Իոանի Շաւլիանի) Աբխազիոյ թագաւոր 879-880 թուականներուն[1]: Եղած է Շաւլիանի տոհմին առաջին ներկայացուցիչը․ ըստ երեւոյթին, այս մականունը պէտք է ըլլայ սվանական ծագումով։ Նշանաւոր էր որպէս բռնապետ. 879 թուականին գահի օրինական ներկայացուցիչ Գէորգի Ա.-էն խլած էր գահը, ապա իր ժառանգորդը նշանակած էր որդին՝ Ատրներսեհըին[2]:
Իր դիրքն ամրապնդելու համար որդին ամուսնացուցած է վրաց Բագրատունիներէն սերող քաղաքական գործիչ Կուարամ Մամփալիի դստեր հետ։ Հայր եւ որդի Շաւլիանիները, հետեւելով նախորդ թագաւորներու օրինակին, շարունակեցին պայքարը տարածաշրջանին մէջ գերիշխանութեան հասնելու համար[3]։
Կեանքը[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աբխազիոյ Ճորճ (Գէորգ) Ա. թագաւորը մեռաւ առանց արու ժառանգորդի․ սակայն արքայական ընտանիքին մէջ տակաւին կային ուրիշ անդամներ, ինչպէս՝ իր եղբօր՝ Տեմեթրիւս (Դիմիտրի) Բ.-ի երկու որդիները, որոնցմէ աւագը Թինենն էր (Չիխայէն), իսկ կրտսերը՝ Բագրատը (ապագայ Աբխազիոյ Բագրատ Ա. թագաւորը), որ Կոստանդնուպոլիս աքսորուած էր։ Շաւլիանի ազնւական գերդաստանի ներկայացուցիչները, որոնք համաձայնութեան եկած էին Ճորճ Ա.-ի այրի թագուհիին հետ, սպաննեցին Թինենը, իսկ Բագրատը «ծովը նետեցին»․ վերջինս ողջ մնաց եւ փախաւ Կոստանդնուպոլիս։ Ասոր հետեւանքով՝ Յովհաննէս բռնագրաւեց թագաւորութեան իշխանութիւնը, սակայն մեռաւ գահակալութենէն երկու տարի ալ նուազ ժամանակ անց, եւ իրեն յաջորդեց որդին՝ Ատրներսեհը։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 74, 238 et 535.
- ↑ Анчабадзе З. В., Из истории средневековой Абхазии (VI - XVII вв), Сух., 1959
- ↑ (հայերեն) Հովհաննես (Աբխազիայի արքա), 2021-03-14, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_(%D4%B1%D5%A2%D5%AD%D5%A1%D5%A6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%A1%D6%80%D6%84%D5%A1)&oldid=7810023, վերցված է 2026-08-12
- ↑ (անգլերեն) John of Abkhazia, 2026-06-10, https://en.wikipedia.org/w/index.php?title=John_of_Abkhazia&oldid=1358639018, վերցված է 2026-08-12