Յովհաննէս Թումանեանի յուշարձան (Երեւան)
Յովհաննէս Թումանեանի յուշարձան կը գտնուի Երեւանի Ազատութեան հրապարակը, Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ թատերապարի պետական թատրոնի շենքին առջեւ։ Տեղադրուած է 1957–ին։ Ընդգրկուած է Երեւանի Կեդրոն վարչական շրջանի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին։
Հեղինակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբեան
- Քանդակագործ՝ Արա Սարգսեան
Տուեալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յուշարձանը կառուցուած է պղինձէ, Բջնիի բաց վարդագոյն որձաքարէ եւ բարձրութիւնը պատուանդանով միասին 8,5 մ է։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]17 Նոյեմբեր 1957-ին Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ թատերապարի պետական թատրոնի շենքին մօտ միաժամանակ տեղի ունեցաւ ՅովհաննԷս Թումանեանի եւ Ալեքսանդր Սպենդիարեանի յուշարձաններու բացման հանդիսաւոր արարողութիւնը։
2009-2010 թուականներուն, Ազատութեան հրապարակի վերակառուցման աշխատանքերուն պատճառով, Թումանեանի եւ Սպենդիարեանի յուշարձանները ժամանակաւորապէս հեռացուեցան իրենց տեղերեն։ 2010–ին Մայիսին վերանորոգուած արձանները վերադարձան իրենց տեղերը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յովհաննէս Թումանեանի յուշարձան (Դսեղ)
- Յովհաննէս Թումանեանի կիսանդրի (Դսեղ)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Երեւանի յուշարձաններ
- ↑ [https://www.yerevan.am/am/monument/ Երեւան մայրաքաղաքի Յուշարձաններ]