Յարութիւն Գալֆայեան
Արտաքին տեսք
Յարութիւն Գալֆայեան | |
---|---|
Ծնած է | 1870 |
Ծննդավայր | Թալաս |
Մահացած է | 1915 |
Մասնագիտութիւն | Դաշնակցական գործիչ, իրաւաբան |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Յարութիւն Գալֆայեան (1870, Թալաս-1915), յայտնի յեղափոխական գործիչ, Դաշնակցական։
Գալֆայեան Պոլսոյ մէջ վկայուած է իրաւաբանական համալսարանէն։ 1896-ին մեկնած է Պուլկարիա, ուրկէ վտարուած է կառավարութեան կողմէ յեղափոխական այլ գործիչներու հետ։ Երկար տարիներ կ'ապրի Եգիպտոս եւ Ժընեւ։ Սահմանադրութեան հռչակումէն ետք կ'անցնի Թուրքիա եւ կը մնայ Իզմիր, որպէս հասարակական գործիչ։ Պոլիս վերադարձին քաղաքապետական քննիչ կը նշանակուի, ապա կը վարէ Մագրիքէոյի թաղապետութեան նախագահի պաշտօնը մինչեւ իր արտաքսումը։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թէոդիկ, «Յուշարձան Ապրիլ 11-ի», տպ. Օ. Արզուման, 1919, Կ. Պոլիս, էջ 34 Archived 2020-07-04 at the Wayback Machine.: