Յակոբ Թոփուզեան

Յակոբ Թոփուզեան
Անուն Յակոբ Թոփուզեան

Յակոբ Թոփուզեան (Ակոբ Թոփուզ) (ծնած է 1923-ին, Կ.Պոլիս - մահացած՝ 18 Սեպտեմբեր 2007-ին, Քալիֆորնիա): Ան Սթամպուլի օփերայի առաջին եւ գլխաւոր թենոր երգիչն էր:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յակոբ Թոփուզեան ուսանած է ծննդավայրի երաժշտանոցը: Տասը տարի շարունակ երգած է Սթամպուլի օփերայի թատրոնին մէջ մինչեւ 1965 թուական՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներ տեղափոխուիլը [1]:

Յակոբ Թոփուզեան Սթամպուլի օփերայի առաջին եւ գլխաւոր թենոր երգիչն էր, որ կատարած է օփերայի դերերգներ՝

  • Faust-ի`(Johann Wolfgang von Goethe «Ֆաուսթ» Faust օփերա),
  • Radamès-ի`( Giuseppe Verdi, «Այտա» Aida օփերա),
  • B.F. Pinkerton-ի`(Giacomo Puccini, Madama Butterfly օփերա, եւ երբեմն ալ բեմադրուեր է «ՉիոՉիո-Սան» Cio-Cio-San անունով):

1957-ին, Օփերայի 30-ամեակի տօնակատարութեան ժամանակ իրեն շնորհուած է «Կեանքի տեւողութեան նուաճումներու մրցանակ»-ը[1]: 1959-1960 թուականներուն եղած է Սթամպուլի оփերայի գլխաւոր թենորը: Հոս նշենք, որ Սթամպուլի օփերայի թատրոնի կամ Սուրէյա օփերային թատրոնի կառոյցը նախագծած է հայ ճարտարապետ Գեղամ Գաւաֆեանը Սթամպուլի երեսփոխան Սուրէյա Իլմենյայի յանձնարարականով։

1965 թուականին, Յակոբ Թոփուզեան հաստատուելով Ամերիկայի Միացեալ Նահանգներ hանդէս եկած է որպէս թենոր եւ պարիթոն երգիչ օփերային տարբեր խումբերու մէջ: Իր կատարած դերերգներէն են՝

  • Baron Scarpia-ն՝ («Թոսքա» melodrama, Giacomo Puccini),
  • Rigoletto-ն՝ («Ռիկոլեթթo» Rigoletto, Giuseppe Verdi ),
  • Count di Luna-ն՝ (Կոմս տի Լունան «Թրուպէտուր» The Troubadour, Giuseppe Verdi),
  • Escamillo-ն՝ (Էսքամիլլօ, «Գարմէն» Carmen, Georges Bizet)
  • Alfredo Germont-ի եւ Giorgio Germont-ի՝(«Թրավիաթա» «La traviata», Giuseppe Verdi) [1]:

Ան 17 տարի Քալիֆորնիա նահանգի, Ontario, West End օփերայի անդամն էր:

18 Սեպտեմբեր 2007-ին, Յակոբ Թոփուզեան կը մահանայ [2] երկար տարիներ մաքառելէ ետք քաղցկեղի դէմ՝ ետին թողնելով իր կինը Denise Vidian, եւ իր զարմիկները՝ Efkine Beylerian of Sidney, Australia, Edward (Berjuhi) Arakelian of Clarkston, Michigan, and George (Zabel) Arakelian of Farmington, Michigan

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Topuzian Sings (Topouzian Sings Armenian Songs)