Մոնոմախի թագ

Jump to navigation Jump to search
Մոնոմախի թագը Քրեմլին զինարանի մեջ

Մոնոմախի թագ, ինքնակալութեան խորհրդանիշ Ռուսաստանի մէջ, ռուսական մեծ իշխաններու թագը։ Աւանդութեան համաձայն, բիւզանդիոնի կայսրը՝ Կոստանդին Մոնոմախ, Մոնոմախի թագը (ոսկեայ նրբահիւս սրածայր գլխարկ՝ պսակուած խաչով, սամոյրով, թանկարժեք քարերով, XIV դ․ միջինասիական գործ) ուղարկած է իր թոռանը՝ Քիևի մեծ իշխան Վլատիմիր Մոնոմախին։ Մոնոմախի թագով առաջինը թագադրուած է ցար Իվան IV-ը (1547 թուականին)․ սովորութիւնը պահպանուած է մինչև 1721 թուական, երբ Մոնոմախի թագը փոխարինուած է կայսերական թագով։ Այսօր կը պահուի Մոսկուայի Քրեմլին Զինապալատին մէջ։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]