Jump to content

Մոնրէալ

(Վերայղուած է Մոնթրեալ-էն)
Բնակավայր
Մոնրէալ
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-abe" does not exist։
Դրօշակ Զինանշան


Concordia Salus[2]
Երկիր  Քանատա[3]
Ներքին բաժանում Վիլ-Մարի?, Պիերեֆոնֆս-Ռոքսբորո?, Լե Պլատո Մոն Ռոյալ?, Ըհաթսիք Կարտերվիլ?, Կոտ դը Նեժ Նոտր Դամ դե Քրաս?, Լիլ Բիզար Սենտ Ժենեվևե?, Լաչին?, ԼաՍալ?, Րիվյեր դե Պրերի Պուանտ օ Տրեմբլ?, Անժու?, Ռոզմոն Լա Պտի Պատրի?, Լե Սյուդ Էստ?, Սեն Լորեն?, Սեն Լեոնար?, Վերդեն?, Վիլրե Սեն Միշել Պարկ Իքստենշն?, Մերսյե Հոխելաժ Մազոնյով?, Մոնրեալ Նորդ? եւ Օտրեմոն?
Mayor of Montreal? Valérie Plante?
Օրէնսդրական մարմին Montreal City Council?
Հիմնադրուած է՝ 17 Մայիս 1642
Տարածութիւն 498 քմ²
ԲԾՄ 31 մեթր
Բնակչութիւն 1 762 949 մարդ (2021)[4]
Կը գտնուի ափին Ռիվիեր դե Պրերի?, Սուրբ Լավրենտիոս գետ?, St. Lawrence Seaway?, Lake of Two Mountains? եւ Սենթ Լուիս լիճ?
Ժամային գօտի Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի եւ UTC-5
Հեռախօսային ցուցանիշ 514, 438 եւ 263
Փոստային ցուցանիշ H
Պարգեւներ City of Design?
Անուանուած է Մոն Ռուայալ?
Հիմնադիր Paul de Chomedey, Sieur de Maisonneuve?[5] եւ Jeanne Mance?[5]
Պաշտօնական կայքէջ montreal.ca(ֆր.)

Մոնրէալ, (ֆրանսերէն՝ Montréal) քաղաք՝ Գանատայի մէջ։ Ամէնամեծ քաղաքն է Քէպէք նահանգին մէջ եւ մեծութեամբ երկրորդ քաղաքը Գանատայի մէջ։ Ունի աշխոյժ հայահոծ գաղութ։

Քաղաքի միակ պաշտօնական լեզուն ֆրանսերէնն է, քաղաքի 59,8 % բնակչութեան համար այդ լեզուն մայրենին է, ապա լեզուակիրներու յաջորդ մասը կը կազմեն անգլերէն իմացողները՝ 19,4 %: Մեծ Մոնրէալի մէջ ֆրանսերէնով խօսողները կը կազմեն բնակչության 67,9 %-ը, երկրորդ տեղը կը զբաղեցնէ անգլերէնը՝ 16,5 %: Քաղաքի բնակչութեան կէսէն աւելին կը խօսի երկու լեզուներով ալ։ Մոնրէալը աշխարհի երկրորդ ամէնամեծ ֆրանսալեզու քաղաքն է, Փարիզէն յետոյ։ Նաեւ աշխարհի մէջ կան այլ ֆրանսախօս քաղաքներ՝ Քինշասա, Ալճերիա եւ Ապիճան, սակայն այդ քաղաքներուն մէջ ֆրանսերէնը երկրորդ լեզուի կարգավիճակ ունի։

Մոնրէալը սովորաբար կը զբաղեցնէ ամէնաբարձր հորիզոնականները աշխարհի ամէնայարմարաւէտ քաղաքներու շարքին։ Monocle Magazine ամսագիրը քաղաքն անուանած է «Գանատայի մշակութային քաղաք», իսկ ԵՈՒՆԵՍՔՕ-ն Մոնրէալն անուանած է տիզայնի քաղաք։ 70-ական թուականներու կէսերուն, զիջելով տնտեսական մայրաքաղաքի տիտղոսը Թորոնթոյին, Մոնրէալը կը մնայ Գանատայի կարեւոր արդիւնաբերական, գործարար եւ մշակութային կեդրոնը։ Առաւել նշանակալի ճիւղերէն են աէրոտիեզերականը, դեղագիտականը, կենսատեխնոլոգիականը, տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտը, զբօսաշրջութիւնը, կինօ-արդիւնաբերութիւնը, ինչպես նաեւ զարգացած է համակարգչային խաղերու արդիւնաբերութիւնը[6]։

Տարի Բնակչութիւն
2011 1 649 519 մարդ [7]
2016 1 704 694 մարդ [8]
Տարի Բնակչութիւն
2019 1 801 546 մարդ [9]
2020 1 825 208 մարդ [10]
Տարի Բնակչութիւն
2021 1 762 949 մարդ [4]
2022 1 800 055 մարդ [10]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]