Մհեր Նաւոյեան
Մհեր Նաւոյեան | |
---|---|
Ծնած է | 2 Մարտ 1971 (53 տարեկան) |
Ուսումնավայր | Երեւանի Չայքովսկիի Անուան Երաժշտական Միջնակարգ Դպրոց |
Մասնագիտութիւն | երաժշտագէտ |
Աշխատավայր |
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա «Գեղարդ» Երգեցիկ խումբ |
Մհեր Նաւոյեան (2 Մարտ 1971), հայ երաժշտագէտ եւ միջնադարագէտ[1], արուեստագիտութեան դոկտոր: Հայաստանի Հանրապետութեան արուեստի վաստակաւոր գործիչ[2]։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Արծուանիստ գիւղը։ 1988 թուականին աւարտած է Երեւանի Չայքովսքիի անուան երաժշտական դպրոցը, 1993 թուականին Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի նուագախմբային, իսկ 1994 թուականին նոյն երաժշտանոցի վոքալ-տեսական կաճառները։
1995-էն ի վեր կը դասաւանդէ Երեւանի պետական երաժշտանոցին մէջ (National Conservatory) «Հայ երաժշտութեան պատմութիւն», «Արեւելքի դասական երաժշտութեան հիմունքները», «Հայ հոգեւոր երաժշտութիւն», «Համընդհանուր երաժշտութեան պատմութիւն» նիւթերը։
2001-էն ցայսօր «Գեղարդ» Երգեցիկ խումբի գեղարուեստական ղեկավարն է։ 2005-էն ի վեր Հայաստանի Գիտութեան եւ Արուեստի Ակադեմիայի Արուեստի Հիմնարկի ժողովրդական երաժշտութեան բաժնի վարիչն է եւ նոյն բաժնի առաջատար գիտական աշխատակիցը։ 2015-էն օրս Կոմիտասի թանգարան-հիմնարկի գիտական խորհուրդի նախագահնը։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումներու[2], որոնք տպագրուա են հայկական եւ միջազգային պարբերականներու, գիտական ժողովածուներու եւ տարեգիրքերու մէջ[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հայրենի Կեանք - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2024-05-14
- ↑ 2,0 2,1 Դոկտոր Փրոֆէսըր Մհեր Նաւոյեանի Դասախօսութիւնը
- ↑ «ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ | Komitas Museum»։ արտագրուած է՝ 2024-05-14