Մարկարիթա (քոքթէյլ)
Արտաքին տեսք
Մարկարիթա․ խմիչք, որուն բաղադրութիւններն են՝ թեքիլա, նարինջի ըմպելի եւ նումայաջուր։ Կը մեծարուի ընդհանրապէս աղելով գաւաթի եզրը։
Պատրաստութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարկարիթային բաղադրութիւններն են՝ թեքիլա, նարիջի ըմպելի եւ նումայաջուր։ Խմիչքը կը մեծարուի՝
- Սառի կտորով զարնուած (on the rocks)
- Սառի կտորիկներով խառնուած (frozen margarita)
- Առանց սառի (straight up)։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարկարիթայի ծագումին մասին կան բազմաթիւ ժողովրդային պատմութիւններ։
- Ըստ Տէյվիթ Վոնտրիհին՝ խմիչքներու պատմագէտ, մարկարիթա կապ ունի մարկարիթա քոնեաքին հետ․ այդ մասին կայ հրապարակիչ Ճէյմս Կրահամին մէկ տեղեկագրութիւնը (1936) թէ այդպիսի խմիչք մը գտած էր Թիհուանա։
- 1937-ին «Քաֆէ Ռուայալ Քոքթէյլ Պուք» Cafe Royal Cocktail Book գիրքը կը ներփակէ միեւնոյն բաղադրութիւն մը։
- 1938-ին, Քարլոս Տանի Էրերա իր ճաշարանին մէջ՝ «Ռանչօ Լա Կլորիա» Rancho La Gloria, Թիհուանա եւ Ռոսարիթօ քաղաքներուն միջեւ, կը հնարէ մարկարիթան յաճախորդ եւ նախկին պարուհի Մարճորի Քինկին համար․ ան դիւրազգաց էր զանազան ոգելից ըմպելիներու բացի թեքիլայէն։ Այս պատահարը նաեւ նշած է Ալպերթ Էրնանտես, որ 1947-էն ետք կը ծանօթացնէ մարկարիթան Լա Փլածա ճաշարանին մէջ (Լա Եոլա քաղաք)։
- Ըստ Հոսէ Քուերվոյին, մարկարիթա քոքթէյլը 1938-ին կը հնարէ գինեպան մը ի պատիւ Մեքսիքացի պարուհիին՝ Ռիթա Տէ Լա Ռոսա։
- «Հասոնկս Քանթինա»ն կը պնդէ թէ մարկարիթան ստեղծուած է Էնսենատա, Մեքսիքօ, 1941-ին։
- 1942-ին մարկարիթան կը հնարէ Ֆրանչիսքօ Մորալես «Tommy's Place Bar»ին մէջ, Հուարես, Չիուաուա։
- 1948-ին, Տալասի բնակիչ Մարկարիթա Սէյմս խմիչքը հնարած է իր ամառանոցին մէջ հրաւիրեալներուն համար, Աքափուլքօ, Կերերօ։ Սակայն, 1945-էն արդէն Հոսէ Քուերվօ կը ծանօթացնէր խմիչքը հետեւեալ լոզունքով՝ «Մարկարիթա․ անունէ մը աւելի՛ է» (Margarita: It's more than a girl's name)։
- 1948-ին, առասպելական «Պալինես Ռում»-ին մէջ գինեպան Սանթոս Քրուս մարկարիթան կը ստեղծէ Փեկի Լի երգչուհիին համար։
- 1953-ին «Էսքուայր» պարբերաթերթը կը հրապարակէ մարկարիթային բաղադրութիւնը։
Տարբերակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խմիչքին IBA բնօրինակն է 10-4-3 համեմատութեամբ՝ թեքիլա, նարինջի ըմպելի եւ նումայաջուր։ Սակայն, տարիներու ընթացքին շատեր կը փոխարինեն բաղկացուցիչ տարր մը եւ կամ նոր տարրեր կ՛ աւելցնեն։
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ san diego reader․ Մարկարիթա, 13-7-2021(անգլերէն)
- ↑ paste - Ինչ որ պէտք է գիտնաք Մարկարիթային մասին, Ճիմ Սապաթասօ, 26-4-2016(անգլերէն)
- ↑ Մարկարիթա(անգլերէն)
- ↑ Հասոնկս Քանթինա – Վեկասի մէջ կը մեծարուի բնատիպ մարկարիթա(անգլերէն)
- ↑ delish - Մարկարիթայի բաղադրութիւնը(անգլերէն)
- ↑ «Ինչպէս պատրաստել անուշ մարկարիթաներ(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-04-01-ին։ արտագրուած է՝ 2022-03-30
- ↑ Ստեպղինով մարկարիթա(անգլերէն)
- ↑ Հնդկընկոյզով մարկարիթա(անգլերէն)
- ↑ Վարունգով սառած մարկարիթա(անգլերէն)
- ↑ կարոսով մարկարիթա
- ↑ Քաֆէ Ռուայալ Քոքթէյլ գիրք
- ↑ «Գինեպաններու միջազգային միութիւն, Մարկարիթա(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-06-17-ին։ արտագրուած է՝ 2022-03-30
- ↑ Մարկարիթայի մեծ գիրքը․ բաղադրութիւններով ձեռքի գիրք(անգլերէն)