Մանրատնտեսութիւն
Մանրատնտեսութիւնը, (Microeconomics) տնտեսագիտութեան այն ճիւղն է, որ կ’ուսումնասիրէ անհատներու եւ ընկերութիւններու վարքագիծը՝ սահմանափակ պաշարներու բաշխման վերաբերեալ որոշումներ կայացնելու ընթացքին, ինչպէս նաեւ այս անհատներու եւ ընկերութիւններու միջեւ փոխազդեցութիւնները[1][2][3]: Մանրատնտեսագիտութիւնը կը կեդրոնանայ առանձին շուկաներու, ոլորտներու կամ արտադրութեան բնագաւառներու ուսումնասիրութեան վրայ՝ ի տարբերութիւն համախառն տնտեսութեան, որ կ’ուսումնասիրուի մեծատնտեսագիտութեան (macroeconomics) կողմէ[4]:
Մանրատնտեսագիտութեան նպատակներէն մէկն է վերլուծել շուկայական այն մեքենականութիւնները (mechanisms), որոնք կը հաստատեն ապրանքներու ու ծառայութիւններու յարաբերական գիները եւ կը բաշխեն սահմանափակ պաշարները այլընտրանքային օգտագործումներու միջեւ: Մանրատնտեսագիտութիւնը ցոյց կու տայ այն պայմանները, որոնց տակ ազատ շուկաները կ’առաջնորդեն դէպի ցանկալի բաշխումներ: Ան նաեւ կը վերլուծէ «շուկայի ձախողութիւնը» (market failure), երբ շուկաները չեն յաջողիր արդիւնաւէտ լուծումներ տալ:
Մինչ մանրատնտեսագիտութիւնը կը կեդրոնանայ ընկերութիւններու եւ անհատներու վրայ, մեծատնտեսագիտութիւնը կը քննէ տնտեսական գործունէութեան ամբողջութիւնը՝ զբաղելով տնտեսական աճի, սղաճի (inflation) եւ գործազրկութեան հարցերով, ինչպէս նաեւ այս խնդիրներուն առնչուող պետական քաղաքականութիւններով: Մանրատնտեսագիտութիւնը նաեւ կ’ուսումնասիրէ տնտեսական քաղաքականութիւններու ազդեցութիւնը (օրինակ՝ հարկային մակարդակներու փոփոխութիւնը) մանրատնտեսական վարքագիծի եւ, հետեւաբար, տնտեսութեան վերոյիշեալ կողմերուն վրայ[5]: Յատկապէս «Լուքասի քննադատութենէն» (Lucas critique) ետք, արդի մեծատնտեսական տեսութիւններու մեծ մասը կառուցուած է «մանրայիմքերու» (microfoundations) վրայ, այսինքն՝ հիմնուած է մանր մակարդակի վարքագիծի հիմնական ենթադրութիւններուն վրայ[6]:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- (ֆր.) François Etner, Microéconomie, Presses universitaires de France, 2015, 978-2-13-072998-3
- (անգլերէն) Andreu Mas-Colell, Michael D. Whinston et Jerry Green, Microeconomic Theory, Oxford University Press
- (ֆր.) Hal Varian, Introduction à la microéconomie, de Boeck Université
- (ֆր.) Hal Varian, Analyse microéconomique, de Boeck Université
- (ֆր.) François Bourguignon, Pierre-André Chiappori et Patrick Rey, Théorie microéconomique, Fayard
- (ֆր.) Pierre Cahuc, La Nouvelle Microéconomie, La Découverte, 1998
- (ֆր.) Bernard Guerrien et Véronique Parel, 1988, Microéconomie Archived 2016-07-26 at the Wayback Machine.
- (ֆր.) Bernard Guerrien et Emmanuelle Bénicourt, 2008, La Théorie économique néoclassique, La Découverte.
- (ֆր.) Gilles Rotillon, 1996, Introduction à la microéconomie, La Découverte.
- (անգլերէն) Jeffrey Perloff, 2003, Microeconomics third edition, Pearson
- (ֆր.) Cahiers français Կաղապար:Numéro, 2005, La Microéconomie en pratique, La Documentation française.
Articles
- (ֆր.) Bernard Guerrien, Y a-t-il quelque chose à garder dans la microéconomie ? Archived 2016-06-26 at the Wayback Machine., janvier 2016
- (ֆր.) Autisme-économie, À quoi sert la microéconomie ? Archived 2015-01-09 at the Wayback Machine., 2000
- (ֆր.) Bernard Guerrien, La microéconomie est-elle utile ? Archived 2016-01-22 at the Wayback Machine., paru dans Cahiers français, n° 327 - juillet-août 2005
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Mitchell, William; Juniper, James (2007), Towards a Spatial Keynesian Economics, Palgrave Macmillan UK, pp. 192–211, ISBN 978-1-349-28175-6, https://doi.org/10.1057/9780230800762_11, վերցված է 2026-03-26
- ↑ "Economics Glossary". Monroe County Women's Disability Network. Archived from the original on 2008-02-04. Retrieved 2008-02-22.
- ↑ "Social Studies Standards Glossary". New Mexico Public Education Department. Archived from the original on 2007-08-08. Retrieved 2008-02-22.
- ↑ "Problem 5 If two painters can paint 200 sq... [FREE SOLUTION]". Vaia. Retrieved 2025-01-28.
- ↑ "Glossary". ECON100. Archived from the original on 2006-04-11. Retrieved 2008-02-22.
- ↑ (անգլերեն) Microeconomics, 2026-03-08, https://en.wikipedia.org/w/index.php?title=Microeconomics&oldid=1342399679, վերցված է 2026-03-26