Jump to content

Ճուզէփփէ Պէոթթի

Ճուզէփփէ Պէոթթի
Ծնած է 26 Օգոստոս 1912(1912-08-26)
Ծննդավայր Campremoldo Sotto, Գրանյանո Տրեբիենսե, Իտալիա
Մահացած է 20 Յուլիս 1944(1944-07-20) (31 տարեկանին)
Մահուան վայր Sidolo, Բարդի, Իտալիա
Քաղաքացիութիւն  Իտալիոյ Թագաւորութիւն
Մասնագիտութիւն Կաթոլիկ քահանայ

Հայր Ճուզէփփէ Պէոթթի (26 Օգոստոս 1912(1912-08-26), Campremoldo Sotto, Գրանյանո Տրեբիենսե, Իտալիա - 20 Յուլիս 1944(1944-07-20), Sidolo, Բարդի, Իտալիա), Նացիական տիրապետութեան ժամանակ սպաննուած իտալացի քահանայ[1]։ 20 Մայիս 2023-ին, Ֆրանչիսկոս Պապի արտօնութեամնբ հրապարակուած[2], իսկ 30 Սեպտեմբեր 2023-ին՝ դասուած է երանելիներու շարքին[3][4]։

Իր շուրջը գտնուող զանազան վտանգներուն դիմաց՝ ինչպէս ձերբակալման սպառնալիքները եւ Նացիական վրէժխնդրութիւնները՝ Պէոթթին չփախաւ։ Ան մնաց իր թաղային եկեղեցիին մէջ՝ շարունակական աղօթքի մէջ։

1944 թուականի Յուլիս 16-ին, Կիրակի օր մը, պատարագի ընթացքին ան ըսաւ. «Եթէ դեռ զոհողութիւն մը մնացած է՝ այս պատերազմը դադրեցնելու համար, Տէ՛ր, ինծի՛ տար»։

Ան ձերբակալուեցաւ եւ գնդակահարուեցաւ Յուլիս 20-ի գիշերը Սիտոլոյի մէջ, իր հետ միասին՝ Փորչիկաթոնէի թաղական քահանային՝ Ֆրանչեսքօ Տելնեւոյին եւ սեմինարիստ Իթալօ Սուպաքքիի հետ, որոնք անոր հետ ապաստանած էին եկեղեցիին մէջ։

Այդ ատեն ան 31 տարեկան էր։

Սպաննուելէ առաջ, ան վերջին անգամ խաչակնքեց, ձախ ձեռքին մէջ ամուր բռնելով այն ժամագիրքը, որով աղօթքները կ'ըսէր։

Անոր սպանութիւնը մղուած էր Նացիներու ատելութեամբ՝ իրենց հակասեմական քաղաքականութիւնը խախտելուն համար։

Երանարարութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պէոթթի երանարարութեան առաջարկը ներկայացուած է 21 Նոյերմբեր 2010-ին: Թեմական մակարդակով պաշտօնական աւարտը տեղի ունեցած է 7 Նոյեմբեր 2014-ին, երբ վկայութիւնները յանձնուած են սուրբերու դատի վերատեսչութեան[6]: 2023 թուականի Մայիսի 20-ին Հռոմի Ֆրանչիսկոս Պապը պաշտօնականացուցած է անոր նահատակութիւնը ճանաչելու հրամանագիրը.[7][8] ։ Անոր երանացման արարողութիւնը տեղի ունեցած է 2023 թուականի Սեպտեմբեր 30-ին Փիասենզա տաճարին մէջ[9]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Venerabile Servo di Dio Giuseppe Beotti» [Venerable Servant of God Giuseppe Beotti]։ causesanti.va (իտալերէն)
  2. «PROMULGAZIONE NUOVI DECRETI» [PROMULGATION OF NEW DECREES]։ causesanti.va (իտալերէն)։ 20 May 2023
  3. «L’annuncio del vescovo: "Beatificazione di don Beotti il 30 settembre in cattedrale"» [The bishop's announcement: "Beatification of Don Beotti on 30 September in the cathedral]։ liberta.it (իտալերէն)։ 4 July 2023։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 5 July 2023-ին։ արտագրուած է՝ 29 July 2023
  4. «Երանելի պիտի հռչակուի Հայր Ճուզէփփէ Պէոթթի - Vatican News»։ www.vaticannews.va (հայերեն)։ 2023-05-20։ արտագրուած է՝ 2023-07-29
  5. (անգլերեն) Giuseppe Beotti, 2025-11-19, https://en.wikipedia.org/w/index.php?title=Giuseppe_Beotti&oldid=1322989242, վերցված է 2025-11-26
  6. «DON GIUSEPPE BEOTTI: PROCESSO DI BEATIFICAZIONE» [DON GIUSEPPE BEOTTI: PROCESS OF BEATIFICATION]։ diocesipiacenzabobbio.org (իտալերէն)։ 26 October 2014
  7. «Promulgation of Decrees of the Dicastery for the Causes of Saints, 20.05.2023»։ press.vatican.va։ 20 May 2023
  8. «Sacrificò la vita per la sua gente: don Giuseppe Beotti sarà beatificato» [He sacrificed his life for his people: Don Giuseppe Beotti will be beatified]։ liberta.it (իտալերէն)։ 20 May 2023։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2 June 2023-ին։ արտագրուած է՝ 29 July 2023
  9. «"Il 30 settembre in Cattedrale la beatificazione di Don Beotti"» [On 30 September in the Cathedral the beatification of Don Beotti]։ piacenzasera.it (իտալերէն)։ 4 July 2023