Jump to content

Ճենովայի Հայերը

Ճենովայի Հայերը, Հայերը ճենովայի մէջ։ ժենովայի առևտրականներու և հայերու առնչութիւնները սկիզբ սկսած են առնել XI դարէն, երբ ժենովայի նաւերը սկսած են երթևեկել Ղրիմի ափերը, ուր հոն գոյութիւն ունէր հոծ հայ համայնք, իսկ հարաւ-արևելքին մէջ ճենովան սերտ յարաբերութիւններ ունեցած է Կիլիկեան Հայաստանի հետ։ 1201 թուականին Կիլիկիայի հայոց թագաւոր Լևոն Բ անոնց շնորհած է ազատ առևտուրի և այլ առանձնաշնորհումներ։ Կիլիկիայի հայկական պետութեան անկումէն յետոյ ատկէ ետք շարունակված են հայերու ու ճենովացիներու առևտրական սերտ յարաբերութիւնները յատկապէս Ղրիմի Կաֆա քաղաքին մէջ։ ճենովացիները թոյլ տուած են հայերուն բնակուած իրենց տնօրինութեան տակ գտնուող առևտրաավաններում։ Հայ վաճառականները նպաստած են ճենովացի գործընկերներու շահութաբեր առևտրական գործարքներուն՝ կապեր պահպանելով Սեւ ծովի կովկասեան ու փոքրասիական երկրներու հետ։ ճենովային մէջ կառուցած են նորոգել հայ վաճառականներու նաւերը։ XIV դարու սկզբէն հիշված է այստեղ հիմնուած Հայոց տունը։ 1307 թուականին ճենովայի Մուլտեդո կարեւարձանեն հայերը կառուցած են վանք ու եկեղեցի՝ Ս. Բարդուղիմեոս (գոյատևած է մինչև 1650 թուականը)։ Վանքին մէջ ընդօրինակած են հայերէն ձեռագիրեր։ ճենովային մէջ գտնուած են բազմաթիւ հայերէն վիմագրութիւններ, դամբարանագրեր (մի քանի հատ պահպանված են մինչեւ այսօր), որոնք կը վկայեն XVI-XVII դարերու հայերու ներկայութեան մասին։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]