Ձիթողցոնց տուն-թանգարան
Ձիթողցոնց տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | Թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրութիւն | Գիւմրի |
Վայր | Գիւմրի |
Հասցէ | Յաղթանակի պողոտայ, 47 շէնք, քաղաք՝ Գիւմրի, Հայաստանի Հանրապետութիւն |
Հիմնադրուած է | 1984 |
40°47′N 43°51′E / 40.78°N 43.85°E | |
Ձիթողցոնց տուն-թանգարան, Գիւմրիի ժողովրդական ճարտարապետութեան, քաղաքային կենցաղի եւ ազգային ճարատարապետութեան թանգարան, ուր ներկայացուած է Գիւմրիի առօրեան, մշակոյթն ու պատմութիւնը։ Կը գտնուի քաղաքին կեդրոնը։
Ընդգրկուած է Գիւմրիի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ:
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Գիւմրիի ժողովրդական ճարտարապետութեան եւ քաղաքային կենցաղի թանգարանը հիմնադրուած է 1984 թուականին։
Ձիթողցեան չորս եղբայրները գաղթած են Արեւմտեան Հայաստանի Ձիթող գիւղէն եւ 1872 թուականին Ալեքսանդրապոլի մէջ կառուցած են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։
Ցուցադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թանգարանի ցուցասրահներուն մէջ ներկայացուած են 19-րդ դարու 60-ական թուականներէն մինչեւ 20-րդ դարու 20-ական թուականները երկարած ժամանակահատուածի Ալեքսանդրապոլի ինքնավարութիւնը, առաւել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգեւոր մշակոյթը։ Թանգարանի ցուցասրահներուն մէջ վերականգնուած են նաեւ գիւմրեցի արհեստաւորի եւ ունեւոր խաւի բնակարաններու ներքին տեսքը։
Ցուցադրութիւնը կ'ընդգրկէ Ալեքսանդրապոլ քաղաքի ընկերային-տնտեսական, հասարակական-քաղաքական եւ մշակութային կեանքի զարգացումի պատմութիւնը 19-րդ դարու 30-ական թուականներէն մինչեւ 20-րդ դարու 20-ական թուականները երկարած ժամանակաշրջանին:
Հասցէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թանգարանը կը գտնուի Գիւմրիի Յաղթանակի պողոտային թիւ 47 հասցէին:
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ուիքիտուեալների մէջ ՕՍՄ-ի ID չունեցող mapframe քարտեզներ
- Թանգարաններ այբբենական կարգով
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- Գիւմրիի թանգարաններ
- 1984 հիմնադրուած թանգարաններ
- 1984 հիմնադրումներ Հայաստանի մէջ
- Pages with maps