Հրաչ Նուպարեան
Հրաչ Նուպարեան | |
---|---|
Պատկեր:Հրաչ Նուբարյան.png | |
Ծնած է | 1914 |
Ծննդավայր | Սոչի, Սեւծովեան նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | անհայտ |
Մասնագիտութիւն | կոլտնտեսական |
Հրաչ Կապրելի (Գաբրիէլի) Նուբարեան (1914, Սոչի, Սեւծովեան նահանգ, Ռուսական կայսրութիւն - անյայտ), Վրացական ԽՍՀ-ի Ապխազական ԻԽՍՀ Գագրայի շրջանի Կոյբիշեւի անուան կոլտնտեսութեան օղակաւար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրաչ Նուպարեանը ծնած է 1914-ին Սեւծովեան նահանգի Սոչիի շրջանի Սոչի գիւղին մէջ, գիւղացիական ընտանիքի մէջ։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած է 353-րդ հրաձգային դիւիզիայի 1147-րդ հրաձգային գնդի 3-րդ հրաձգային վաշտի կազմին մէջ։ Զօրացրուելէն ետք ապրած է Գագրայի շրջանի Գանտիադի (այժմ՝ Ցանդրիփշ) գիւղին մէջ։ Աշխատած է որպէս սովորական կոլտնտեսական Գագրայի շրջանի Կոյբիշեւի կոլտնտեսութեան ծխախոտի պլանտացիաներու մէջ։ 1940-ականներու վերջերը եղած է ծխախոտագործութեան օղակի օղակաւար։
1948-ին Հրաչ Նուպարեանի օղակը 3,5 հա տարածքի իւրաքանչիւր հեքթարէ հաւաքած է «Սամսունի № 27» սորտի միջինը 19,4 ցենտներ ծխախոտի տերեւներ։ ԽՍՀՄ Գերագոյն խորհուրդի նախագահութեան 3 Մայիս1949-ին «1948 թուականին եգիպտացորենի եւ ծխախոտի բարձր բերք ստանալու համար» հրամանագրով անոր շնորհուած է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում եւ յանձնուած Լենինի շքանշան ու «Մուրճ եւ Մանգաղ» ոսկէ մետալ։ Նոյն հրամանագրով Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհուած է բրիգադիր Անդրէյ Վասիլեւիչ Կիրեակին եւ օղակավար Խորէն Գրիգորի Խաչատուրեանին։ Օգոստոս 1949-ին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհուած նաեւ Կոյբիշեւի կոլտնտեսութեան ծխախոտագործ Յովհաննէս Խաչիկի Թեքնեջեանին։
Թոշակի անցնելէ ետք ապրած է Ցանդրիփշ գիւղին մէջ։ Մահուան տարեթիւը յայտնի չէ։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սոցիալիստական աշխատանքի հերոս,
- Լենինի շքանշան,
- «Արիութեան համար» մեդալ (11/13/1943)։