Հերաթ
| Բնակավայր | |
|---|---|
| Հերաթ | |
|
| |
| Երկիր |
|
| Տարածութիւն | 143 քմ² |
| ԲԾՄ | 920±1 մեթր |
| Բնակչութիւն | 556 205 մարդ (1 Յունուար 2020) |
| Հեռախօսային ցուցանիշ | 40 |
Հերաթ, քաղաք Աֆղանիստանի հիւսիս-արեւմուտքը, Հերաթ նահանգի վարչական կենդրոնը։ Բնակչութիւնը՝ 556 205 մարդ (1 Յունուար 2020)։ Ինքնաշարժային ճանապարհներու հանգոյց է, ունի օդակայան։
Արեւմտեան Աֆղանիստանի տնտեսական կենդրոնն է։ Կան բամպակազտիչ, հիւսուածեղէնի, սնունդի արդիւնաբերութեան ոչ մեծ ձեռնարկութիւններ։ Զարգացած է տնայնագործական արտադրութիւնը (բուրդէ եւ մետաքսէ կտորներ, գորգեր, կարպետներ), կարակուլի մորթի, հացահատիկի, միրգերու եւ գիւղատնտեսական այլ արտադրանքի առեւտուրը։ Հերաթի հիմնադրումը կը վերագրուի Ալեքսանդր Մակեդոնացիին։ Հերաթի մէջ պահպանած ճարտարապետական յուշարձաններէն են միջնաբերդը (XV դար), մզկիթը (1201-XIV դար, վերականգնուած է 1498-1500 թուականներուն՝ երկրաշարժէն յետոյ, վերակառուցուած է 1936-1944 թուականներուն), Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարանը եւ մինարէթները (Հերաթէն հիւսիս-արեւմուտք), Ապտուլլահ Անսարի դամբարանը (բոլորն ալ XV դար, ճարտարապետ Կավամատտին Շիրագի)։ Հերաթը միջնադարեան մանրանկարչութեան եւ դեկորատիվ-կիրառական արուեստի նշանաւոր կեդրոն էր[1]։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (հայերեն) Հերաթ, 2024-01-23, https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A5%D6%80%D5%A1%D5%A9, վերցված է 2025-02-14
- ↑ (unspecified title)
| ||||||||||