Հելենա Մոզեյեւսքա

Jump to navigation Jump to search
Հելենա Մոզեյեւսքա

Հելենա Մոզեյեւսքա (լեհ.՝ Helena Modrzejewska), (Հոկտեմբերի 12, 1840ապրիլի 8, 1909), լեհ դերասանուհի։

1865 - 1869 թուականին հանդես եկած է Կրակովի, 1869 - 1876 թուականներուն՝ Վարշավայի «Վելքի» եւ «Ռոզմաիտոստի» թատրոններուն մէջ։ Հիւրախաղերով եղած է Մեծ Պրիթանիայի մէջ եւ ԱՄՆ։ Մոզեյեւսքայի՝ բնականին մօտ խաղը լի էր ռոմանտիկական խանդավառութեամբ։ Խաղցած է ողբերգական դերեր, լաւագոյններէն են՝ Մարի Ստյուարա (Սլովացկիի «Մարի Ստյուարտ»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»), Ֆեդրա (Ռասինի «Ֆեդրա»), Աննա, լէյտի Մակպեթ (Շեքսպիրի «Ռիչարտ III», «Մակպեթ»)։ Մոզեյեւսքա եղած է նաեւ Ս․ Վիսպյանսկու տրամաներու լաւագոյն դերակատարուհիներէն։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png