Հայ Տպագրութեան Տարեգիրք

«Հայ Տպագրութեան Տարեգիրք», ազգային մատենագիտութեան ցանկերու ժողովածու։ «Հայաստանի ազգային գրապալատ»ի հրատարակութիւն։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լուս կը տեսնէ 1925 թուականէն (մինչեւ 1995-ը՝ «Տպագրութեան Տարեգիր») Երեւան՝ պրակներով։ Կը ներկայացնէ տուեալ ժամանակահատուի գրապալատի ստացած՝ Հայաստանի եւ Սփիւռքի մէջ լոյս տեսած պարբերական եւ ոչ պարբերական հրատարակութիւններու, ինչպէս նաեւ համաշխարհային մամուլի մէջ Հայաստանի եւ հայ ժողովուրդի մասին հրապարակուած յօդուածներու մատենագիտութիւնը։

Կը ներառէ «Գրքի Տարեգիրքը» (1925 թուականէն), «Ամսագրային Հոդվածների Տարեգիրքը» (1939 թուականէն), «Լրագրային Հոդվածների Տարեգիրքը» (1949 թուականէն), «Գրախոսությունների Տարեգիրքը», «Նոտագրական Հրատարակությունների Տարեգիրքը» (երկուքն ալ՝ 1951 թուականէն), «Սփյուռքահայ Մամուլի Տարեգիրքը», «Ատենախոսությունների տարեգիրքը» (երկուքն ալ՝ 1995 թուականէն)։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]