Հայկական Դրամի Խորհրդանշան
Հայկական դրամի խորհրդանշանը (֏) ստեղծուած է 1995 թուականին որպէս Հայաստանի ազգային արժոյթի խորհրդանիշ։
Անկախութիւն հռչակելէ երկու տարի ետք Հայաստան, 1993-ին հիմնած է սեփական ազգային արժոյթ՝ հայկական դրամ, որու օգտագործման ընթացքին առաջացաւ անոր գծանկարչական խորհրդանիշի անհրաժեշտութիւնը։ Ելլելով գործարարական պահանջէն, դրամի խորհրդանշանը (խորհրդանիշը) առաջին անգամ գծագրած է Կարէն Գոմենտարեանը՝ սեպտեմբեր 1995-ին ՝ նախքան իւրոյի եւ անոր խորհրդանշանի առաջանալը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մաշտոցի ժառանգութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դրամի խորհրդանիշի հանդէս գալուն նպաստած են քանի մը նախադրեալներ, որոնցմէ հիմնականն է Մեսրոպեան այբուբենը։ Հայկական տառերու իւրայատուկ եւ համակարգուած երկրաչափական ուրուագիծերը հեղինակը նկատած է այբուբենը սորվելու ընթացք։ Հետագային, ծանոթանալով հայկական տառերի առաջանալու վարկածի մը[1] հետ, ան մէկ անգամ եւս համոզուած է, որ հայկական տառերու ձեւաւորման համար յատուկ դեր կը կատարեն հորիզոնական գիծերը։
Ստեղծման օրը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նշանը առաջացաւ 7 սեպտեմբեր 1995-ին, որուն մասին կը վկայեն հայկական դրամի շարժի արձանագրութիւնները, որոնք հեղինակը կատարած է իր ձեռնարկատիրական գործունեութեան ընթացքին։ Աւելի վաղ ամսաթիւ կամ փաստեր ոչ մէկուն կողմէն դեռեւս չեն ներկայացուած։ Այդ օրէն սկսեալ, հեղինակը օգտագործած է դրամի խորհրդանիշը տոլարի խորհրդանիշի հետ զուգահեռ։
Անհրաժեշտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դրամի խորհրդանշանի նպատակն է պարզագոյն ձեւով նշել հայկական արժոյթը, օրինակ՝ դրամական փաստաթղթերուն մէջ, գնապիտակներուն մէջ, արժոյթի փոխանակման ցուցակներուն մէջ, համակարգչային համակարգի եւ այլ հնարաւոր դէպքերու մէջ: Հեղինակը սահմանած է, որ խորհրդանշանը պէտք է՝
- նշի ազգային արժոյթը գծանկարչական միջոցով.
- կապուած ըլլայ հայկական տառերու հետ.
- ունենայ արտարժոյթներուն բնորոշ տարրեր.
- հասարակ ըլլայ դիւրութեամբ պատկերելու համար.
- շատ պարզ ըլլայ ճանչնալու համար:
Նուէր Հայաստանի Հանրապետութեան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2001 թուականին Հայաստանի մէջ Քրիստոնէութիւնը ընդունելու 1700 յոբելեանը նշելու առթիւ հեղինակը խորհրդանշանին վերաբերող փաստաթուղթերը փոխանցած է որպէս նուէր այն ժամանակուայ նախագահ Ռոբերտ Քոչարեանին, իսկ փաթեթի պատճէն փոխանցած է Գարեգին Բ. Կաթողիկոսին, որուն շնորհաւորած է եւ օրհնութիւնը խնդրած:
Կեդրոնական Դրամատան մրցոյթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ՀՀ նախագահին ներկայացուած փաթեթը փոխանցուած է ՀՀ Կեդրոնական Դրամատուն, որուն յաջորդած է հայկական դրամի խորհրդանշանի մրցոյթը: Մրցութային յանձնաժողովը, դիտարկելով ներկայացուած քանի մը տարբերակները, ընտրած է Կարէն Գոմենտարեանի եւ Ռուբէն Արուտչեանի նմանատիպ էսքիզները (համահեղինակներ չեն):[2]:
Կեդրոնական Դրամատան մրցոյթին մասնակցած են նկարիչ Ռ. Արուտչեանի առաջարկը, որ ունի իւրոյի խորհրդանիշին բնորոշ տարրերը, եւ ճարտարապետ Վ. Փենեսեանի առաջարկը, որ կը բխի «փող» բառի առաջին տառէն: Բացի նշուած տարբերակներէն յայտնի են քանի մը այլ մտահղացումներ, որոնք չեն ներկայացուած մրցոյթին:
Խորհրդանշանը թղթադրամի եւ մետաղադրամի վրայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2003 թուականին դրամի խորհրդանշանը կը նեռարուի 10000 արժողութեան թղթադրամի դարձերեսի ձախ կողմը, իսկ 2008 թուականին ան կը պատկերուի հոբէլեանական մետաղադրամի դարձ երեսին։
Նշանի տեսքը եւ կարգավիճակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դրամի խորհրդանշանը կը բխի «Դրամ» բառի առաջին տառէն։ Բացի այդ, խորհրդանիշը ունի երկու հորիզոնական գիծեր, որոնք բնորոշ են շարք մը օտարերկրեայ արժոյթներու։ Այս գիծերու նշանակությինը հեղինակը կը ներկայացնէ իր «արժոյթներու խորհրդանշաններ» սեմինարներու ընթացքին։
Հեղինակային իրաւունք, պետական սեփականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակային իրաւունքը հաստատելու նպատակով Կ. Գոմենտարեանը 1997 թուականին Ազգային ստանդարտներու վարչութեան կը դիմէ, իսկ 2001 թուականին ԱՄՆ-ի մէջ կը փոխանցէ խորհրդանիշի նկարագրութիւնը Ամերիկեան Գոնկրեսի գրադարանի հեղինակային իրաւունքներու պիւրոյին (Copyright Bureau of Library of US Congress)։ 1997 թուականին նոյն նպատակով Ազգային ստանդարտներու վարչութեան դիմում ձեռներեց Գէորգ Բաբախանեանցը։ Սակայն, պէտք է հաշուի առնել, որ արժոյթներու նշանները պետական սեփականութիւն են։ Անոր մասին նշուած է նաեւ 8 դեկտեմբեր 1999 թուականին ՀՀ Ազգային ժողովի կողմէն հաստատուած օրէնքին մէջ (վերանայուած է 15 յունիս 2006-ին)։ Ոստի, դրամի խորհրդանշանը հնարաւոր է դիտարկել որպէս եւս պետական ստորոգելի մը՝ ի լրացում ազգային դրօշի, զինանշանի, հիմներգի եւ դրամի։
Նախնական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2007 թուականին հեղինակի խնդրանքով նախկին ազգային յիմնարկը ՓԲԸ-ն լրացում կը կատարէ Հայկական խորհրդանիշի աղիւսակին մէջ եւ կը փոխարինէ «դրամի խորհրդանիշ» բառերը անոր հաստատուած գծագրական նշանով։ 2010 թուականէն հեղինակը եւ նախկին ազգային յիմնարկը ՓԲԸ-ն համատեղ աշխատանք կը կատարեն, որուն նպատակն է հաստատել հայկական դրամի խորհրդանշանը Unicode միջազգային ստանդարտում։ 15 յունիս 2011 թվականին Unicode Technical Committee (UTC) կը նշանակէ դրամի նշանի համար 058F օրինագիրքը (գոտը), իսկ 2012 թուականին դրամի նշանը վերջնական կը հաստատուի Unicode եւ ISO ստանդարտներուն մէջ[3]։
Տառատեսակներու տարբերակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դրամի խորհրդանշանի համար ստեղծուած են տարբերակներ ըստ տառատեսակներու։ Խորհրդանշանը նկարագրող տեսքի հետ միասին հեղինակը ներկայացուց նաեւ խորհրդանիշի քանի մը կաղապար (օրինակ)` յայտնի տառատեսակներուն համապատասխան։
-
Arial տառատեսակի նման, 2001 թ., Կ.Կ.
-
Courier տառատեսակի նման, 2001 թ., Կ.Կ.
-
Times տառատեսակի նման, 2001 թ., Կ.Կ.
2008 թուականին Ազգային գրապալատը Մշակոյթի նախարարութեան ներքեւ իրականացուց «Գրանշան 2008» տառատեսակներու մրցոյթ եւ ներառեց դրամի խորհրդանշանը քանի մը նոր հայկական տառատեսակներուն մէջ[4]։
Տարածում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2007 թվականին դրամի խորհրդանշանը Կարէն Գոսմենտարյան առաջին անգամ ներկայացուցած է հանրութեան ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսքո քաղաքին մէջ տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր արուեստագիտութիւններուն նուիրուած հայկական առաջին միջազգային հաւագոյդին մէջ՝ խորհրդանիշը յայտնի դարձնելու եւ համակարգչային միջազգային բնօրինակներու մէջ զայն ներառելու նպատակով։ Սկսած 2008 թուականէն, հեղինակը իր սեմինարներուն կը ներկայացնէ հայկական դրամի, տոլարի եւ իւրոյի խորհրդանիշներու պատմութիւնը։ Ան հիւր եղած է Երեւանի եւ Գիւմրիի մէջ Ամերիկեան անկիւններուն մէջ (գրադարաններ), ՀՀ Կեդրոնական բդրամատան մէջ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին մէջ եւ Եղեգնաձորի անոր մասնաճիւղին մէջ, Դիլիջանի քոլէճի, CRRC գրասենեակի, Շիրակացիի անուան կրթահամալիրի մէջ։ 2009-ին հեղինակը ստեղծած է Wikipedia կայքին մէջ դրամի խորհրդանիշի մասին Armenian dram sign առաջին էջը եւ նախաձեռնած է շնորհանդէս Ա. Իսահակեանի անուան գրադարանին մէջ։ 2010-ին ան կը բանայ Wikipedia կայք ռուսերէն Символ армянского драма
Դրամի խորհրդանշանը ներկայացուցած է շարք մը պարբերականներու մէջ. [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12][13] և կայքերում [14] [15]
2011-ին դրամի խորհրդանշանը յայտնուած է ՀՀ Կեդրոնական դրամատան նոր կայքին մէջ եւ տեղ գտած է ԿԲ-ի նոր թանգարանի ձեւաւորման մէջ։
Յղումներ
- ↑ Муравьев Сергей. «Тайна Месропа Маштоца», «Литературная Армения» #2, Ереван, 1985
- ↑ հայաստանի Հանրապետութեան դրամի խորհրդանշանի ընտրութեան մասին, ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդ, արձանագրային որոԷում թիւ 25, հոկտեմբերի 9, 2001
- ↑ The Unicode Standard 6.1 http://unicode.org/charts/PDF/U0530.pdf
- ↑ Granshan International Type Design Competition for non-Latin typefaces http://www.granshan.org
- ↑ Հարցազրույց՝ Կարեն Կոմենդարյանի հետ, Հայաստանի Դրամատուներու Միութեան պարբերական, #4, նոյեմբեր, 2008
- ↑ Комендарян, Карен, Графический символ армянского драма, «Базис», Первый армянский экономический журнал #8-9, октябрь-ноябрь, Ереван 2008
- ↑ Арзуманян, Карен, Символ армянских денег, «Деловой Экспресс», Армянский бизнес еженедельник, #43, 21–28 ноябрь, Ереван 2008
- ↑ Захарян, Виолетта, Валюнтаризм, журнал «Ереван», #12, Етнопресс Армения-Россия-США, декабрь 2008
- ↑ Монумент валюте, журнал «Ереван», #12, декабрь 2008
- ↑ Ալոյան, Աննա, Հայկական դրամի եւ գրանշանի ծնունդը, «Էկոնոմիկա» տնտեսական, հասարակական, մշակութային հանդէս, ձմեռ #3 (9), 2008-2009
- ↑ Հայկական դրամի գրաֆիկական խորհրդանիշը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» պաշտոնաթերթ, #9 (641), նոյեմբեր, 2008
- ↑ Հայկական դրամի գրանշանի պատմութիւնը՝ անձամբ հեղինակէն, «Տնտեսագետ» պաշտոնաթերթ, #4 (645), ապրիլ 2009
- ↑ Դրամաcode «Նյումեգ» ամսագիր, #27, նոյեմբեր 2011
- ↑ «Հայաստանը դու ես»[permanent dead link], Հայկական ազգային դրամի գրանշանը` որպես պետականության ևս մի խորհրդանշան, 2011, www.20hh.am
- ↑ Պետականության խորհրդանշան Archived 2016-03-04 at the Wayback Machine., "Հայոց Աշխարհ" օրաթերթ, # 161/3443, 8 սեպտեմբերի 2011, www.armworld.am
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սբ. Մեսրոպ Մաշտոց http://www.armeniapedia.org/index.php?title=Mesrop_Mashtots
- Հայաստանի Կեդրոնական Դրամատուն http://www.cba.am
- Հայաստանի Դրամատուներու միութիւն http://www.uba.am
- Lecture on Dram, Dollar, Euro Monetary Symbols in English, American Corner, Gyumri http://gyumri.americancorners.am/en/events/2008/09/26/event92/ Archived 2012-02-22 at the Wayback Machine.
- Lecture on Dram, Dollar, Euro Monetary Symbols in Armenian, American Corner, Yerevan http://yerevan.americancorners.am/en/events/2008/10/15/Event122/ Archived 2012-02-22 at the Wayback Machine.
- Lecture on Dram, Dollar, Euro Monetary Symbols in Armenian, CRRC-Armenia (Caucasus Research Resource Centers), Yerevan http://www.crrc.am/index.php/en/8/999//10/?keyword=dram+sign&set=archive Archived 2012-03-11 at the Wayback Machine.
http://www.crrc.am/upload/Announcement_Komendaryan_Arm.doc[permanent dead link] - Lecture on Dram, Dollar, Euro Monetary Symbols in English, American University of Armenia, Yerevan http://newsroom.aua.am/event/public-lecture-the-american-dollar-armenian-dram-and-euro-signs/
- Dram sign, Armeniapedia - free encyclopedia http://www.armeniapedia.org/index.php?title=Armenian_Dram_Sign