Jump to content

Հայեր, միացէ՛ք

«Հայեր, միացէ'ք», Գուսան Հայկազունի կողմէ գրուած հայրենասիրական երգ։

Սկիզբէն միանալով Արցախեան շարժմանը՝ Գուսան Հայկազունը շարժման առաջին շաբաթուայ ընթացքին գրած է «Հայեր, միացէ'ք» երգը եւ առաջին անգամ անձամբ կատարած է այն 1988 թուականի Մայիսի 17-ին Օբերայի հրապարակին մէջ։

Հսկայ երկիր էր Հայաստանը մեր, Բայց ինչքան ասես՝ թշնամի ուներ, Բիւզանդացիներ, Պարսիկների հետ, Ձեռք ձեռքի տուած բզկտեցին մեզ։ Ու թուրքն էլ վայրագ օգտուեց առիթից, Կոտորեց ազգս, տիրացավ երկրիս։

Հայե՜ր միացէ՛ք, միացէ՛ք Հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնութեան հասեք, Դեռ ճամբայ ունինք, պի՛տ հասնինք սասուն, Քաջերի հողը մեզ է սպասում։ Ուս ուսի տուած առիւծի նման, Ետ բերենք հողն ու փառքը Հայութեան։

Պայծառ գալիք է սպասում Հային, Այս դժուար պահին լինենք միասին, Չի հանգստացեր, մեր հին թշնամին, Ուզում է նորից կոտորել Հային։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Գուսան Հայկազունը Ստեփան Քիրեմիջեանի «Լոյս աշխարհ» ծրագրին մէջ։