Կումայրիի Պազիլիք Եկեղեցի
Կումայրիի Պազիլիք եկեղեցի, Պազիլիք եկեղեցի Հայաստանի պատմական Կումայրի քաղաքին մէջ։ Եկեղեցւոյ կառուցումը կը վերագրուի VII դարուն։ Եկեղեցին ունեցած է մէկ գմբէթ։[1]։
Եկեղեցին կը գտնուի «Կումայրի» տուրիստական հանգրուանի բակին մէջ։ Պահպանուած է եկեղեցւոյ միայն հիմքը եւ որոշ քանդակազարդ քարեր։[2]։
Ճարտարապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պեղումներով բացուած Կումայրիի եկեղեցին (VII դարու վերջ) ունի քառամոյթ գմբեթաւոր պազիլիքի հորինուածք։ Քառակուսաձեւ աղոթասրահը արեւելքին մէջ կ՝ աւարտէ բեմի պայտաձեւ հատակագիծ ունեցող աբսիդով, որու երկու կողմը կը գտնուին ուղղանկիւն աւանդատները։ Գմբէթը բարձրացած է ընդհանուր կառուցուածքի կեդրոնին մէջ։ Հիւսիսային ճակատէն բացուող միակ դուրը ունի զոյգ կիսասիւնիկներով շքամուտք։ Արեւելեան ճակատը մշակուած է սեղանաձեւ հատակագիծով երկու «հայկական խորշով»։ Կենտրոնագմբեթ կառուցուածքներուն բնորոշ համաչափութիւններ եւ գմբէթի տեղադրութիւն ունեցող այս եկեղեցին Հայաստանի վաղ միջնադարու նոյնատիպ յուշարձաններու ամենաուշ օրինակն է։
-
քիվի հատուած
-
Սիւնի հատուած
-
Խոռոչ եկեղեցիին մէջ
-
Եկեղեցւոյ հիմնապատեր
-
Եկեղեցւոյ հիմնապատեր
-
Հիմնապատ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ արտագրուած է՝ 2014 Հուլիսի 23
- ↑ «Գյումրիի հին ու նոր եկեղեցիները»։ արտագրուած է՝ 2014 Հուլիսի 23