Կիվաթայմ

Քաղաք
Կիվաթայմ
եբր.՝ גִּבְעָתַיִם
Դրօշակ Զինանշան

Երկիր Իսրայել
Մարզ Թել Ավիվի մարզ
Ռան Կունիկ
Հիմնադրուած է՝ 1922
Տուեալ կարգավիճակում 1959
Տարածութիւն 3․211 քմ²
ԲԾՄ 10 մեթր
Բնակչութիւն 59 518 մարդ (2018)
Ագլոմերացիա Կուշ Տան
Փոստային ցուցանիշ 53100–53113
Պաշտօնական կայքէջ givatayim.muni.il

Կիվաթայմ (եբր.՝ גִּבְעָתַיִם‎ , բառացիօրէն՝ «Երկու բլուր»), քաղաք Իսրայէլի՝ Թել Աւիւի արեւելքը։ Այն Կուշ Տանի շրջանի մէկ մասն է։ Կիվաթայմը հիմնադրուեր է 1922-ին երկրորդ ալիայի ներգաղթեալներու կողմէն։ 2018-ին այն ունէր 60,212 մարդ բնակչութիւն։

Քաղաքի անունը կը նշանակէ «երկու բլուր», քանի որ հիմնադրուեր է երկու (Պորոչով եւ Գոզլովսկի) բլուրներու վրայ։ Կոզլովսկին Կուշ Տան շրջանի ամենաբարձր բլուրն է ՝ ծովի մակարդակէն 85 մեթր բարձրութեան վրայ։ Քաղաքը ընդարձակուեցաւ 1930-ականներուն, այդ իսկ պատճառով այսօր այն փաստացի տեղակայուած է 4 բլուրներու ՝ Պորոչով, Գոզլովսկի, Երկաթուղու աշխատողներու եւ Ռամպամ բլուրներու վրայ։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Պատմական բնակչութիւն

ձախէն

Հին ժամանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կիվաթայմի տարածքում գտնուող հնագիտական աւերակները կը փաստեն, որ այստեղ մարդիկ բնակած են դեռ էնեոլիթի ժամանակաշրջանէն։

Նորագոյն ժամանակաշրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ժամանակակից քաղաքը հիմնադրուեր է 1922 թուականի Ապրիլի 2-ին երկրորդ ալիայի 22 ներգաղթեալների կողմէն Դաւիթ Շնայտերմանի գլխաւորութեամբ։ Խումբը գներ է 0․3 կմ2 տարածք Թել Աւիւի արուանձանի մէջ, որը հետագային դարձաւ Պորոչովի թաղամասը՝ երկրի առաջին աշխատաւորական թաղամասը։ Այն կոչուեր է Փոալեյ Սիոն բանուորական կուսակցութեան հիմնադիր Տով Պեր Պորոչովի անունով։ Աւելի ուշ խումբին միացան եւս 70 ընտանիքներ ՝ ստանալով աւելի փոքր հողամասեր։ Հողը ձեռք է բերուած իրենց անձնական խնայողութիւններով, բայց նաեւ կամաւոր փոխանցուեր է Հրէական ազգային հիմնադրամին, որը ժամանակին կը հիմնէր հրեական բնակավայրներ՝ պահպանելով ազգային հասարակական համոզմունքները։

Ժամանակի ընթացքին զարգացան աւելի շատ թաղամասեր՝ Շեյնքին, Կիվաթ Ռամպամ, Քիրյաթ Յոսեֆ եւ Արլոզորով։ Այս բոլոր թաղամասերը միաւորուեր են տեղական խորհուրդ ստեղծելու համար 1942 թուականի Օգոստոսին։ Կիվաթայմը քաղաք հռչակուեց 1959 թուականին։

Աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կիվաթայմը կը գտնուի Թել Աւիւի արեւելքը եւ հիւսիսէն ու արեւելքէն սահմանակից է Ռամատ Գանին։

Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կիվաթայմի պուրակը

Կիվաթայմն ունի 41 մանկապարտէզ, 9 հիմնական դպրոց եւ 4 աւագ դպրոց։ Քաղաքապետ Ռուվեն Պեն-Շահարը նախաձեռներ է աւագ դպրոցի քննութիւններու օժանդակութեան յատուկ ծրագիր, որը 3 տարի անց 11%-ով բարձրացեր է աւագ դպրոցի աւարտական քննութեան ցուցանիշները 2010-ին։

Քաղաքաշինութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կիվաթայմի մէջ կառուցուող «Եվրոքոմ» աշտարակը 70 յարկանի երկնաքեր է, որ աւարտելէն յետոյ կը դառնայ Իսրայելի ամենաբարձր շէնքը։ Այն համալիրի մէկ մասն է, որը իր մեջ կը ներառէ չորս բնակարանային աշտարակներ եւ 50 յարկանի գրասենեակային շէնք։ Մեծ հրապարակը կը միանայ շրջակայ տարածքներուն կամուրջներով եւ ստորգետնեայ թունելներով։ Համալիրը տեղակայուած է Ռամաթ Գանի եւ նրա Ադամանդի փոխանակման շրջանի մերձակայքը[1]։ Բացի «Եվրոքոմ» աշտարակէն, քաղաքին մէջ կը նախատեսուին բարձրորակ այլ ծրագիրներ։ Ըստ Կիվաթայմի նախկին քաղաքապետ Ռուվեն Պեն-Շահարի՝ քաղաքապետարանի քաղաքականութիւնը քաղաքի արտաքին ծայրերուն բարձրայարկ շէնքերու շինարարութժեանը խթանելն է[1]։

Քաղաքապետեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Շիմոն Պեն-Զվի (1941–65)
  • Քուպա Քրայզման (1965–78)
  • Եիցհաք Եարոն (1978–93)
  • Էֆի (էֆրայմ) Սթենզլեր (1993–2006)
  • Իրիս Ավրամ, փոխարինեց նախորդ քաղաքապետին ՝ իր վաղաժամկետ հրաժարականի պատճառով, այն բանէն յետոյ, երբ ան դարձաւ Հրէական ազգային հիմնադրամի տնօրէն։ (2006–07)։
  • Ռուվեն Պեն-Շահար (2007–13)
  • Ռան Քունիք (2013 – առ այսօր)

Ռուվեն Պեն-Շահարը «Քատիմայից» առաջին թեկնածուն էր, որ յաղթեց քաղաքային ընտրութիւններուն, եւ առաջին քաղաքապետը Կիվաթայմի մէջ, որը Իսրայէլի բանուորական կուսակցութիւնէն չէր։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Lior, Ilan (2012-02-03). "Givatayim getting Israel's tallest skyscraper - Israel News | Haaretz Daily Newspaper". Haaretz.com. Retrieved 2013-03-26.