Jump to content

Կարմիր Մոծակ

«Կարմիր Մոծակ», խորհրդային շրջանի հայկական երգիծական շաբաթաթերթ։ Լոյս տեսած է 1926-1927 թուականներուն, Երեւանի մէջ։ Խմբագիրներ՝ Արամայիս Երզնկեան, էտուարտ Խոճիկ[1][2]։

Ծաղրած է «բիւրոկրատական քաշքշուկը», վերհանած «հնից եկող կենցաղային արատներն ու յոռի սովորութիւնները», դէմ արտայայտուած խորհրդային ռեժիմի հակառակորդներուն։ Տպագրած է էտուարտ Խոճիկի, Լեռ Կամսարի, Դերենիկ Դեմիրճեանի եւ այլոց երգիծական ստեղծագործութիւնները։ Աշխատակցած են ծաղրանկարիչներ Միքայէլ Արուտչեանը, Վահրամ Գայֆէճեանը։ 4-րդ համարը նուիրուած է Յակոբ Պարոնեանի մահուան 35-ամեակին։

2018 թուականին լոյս տեսած է Համօ Սուքիասեանի եւ Նարինէ Երանոսեանի հեղինակած «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թուականներուն» գիրքը։ Այն նուիրուած է «Շեշտ», «Զուռնայ», «Կարմիր մոծակ» երգիծաթերթերու հիմնադրման, ընթացքի, գրաքննական հալածանքի արդիւնքով անոնց հրատարակութեան դադարեցման հանգամանքներու բացայայտման։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Կարմիր մոծակ, Երևան, 1926-1927 Archived 2022-07-16 at the Wayback Machine. հրատարակության վայրեր, տպարանների ցանկեր, խմբագիրների և հրատարակիչների համառոտ ծանոթագրություններ
  2. «Կարմիր մոծակ» ամսագրի կազմաշապիկի նկարազարդում (1927)

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։