Քաթովիցէ
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Քաթովիցէ | |||||
| լեհ.՝ Katowice | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր |
| ||||
| Ներքին բաժանում | Սրյոդմիեսցյե?, Կոշուտկա?, Բոգուցիցե?, Օսիեդլե Պադերեվսկիեգո-Մուխովիեց?, Զալենժե?, Օսիեդլե Վիտոսա?, Օսիեդլե Տիշանցլեցյա?, Դանբ Կատովիցե?, Վելնովիեց?, Լիցոտա-Պանևնիկի?, Բրինուվ-Օսիեդլե Զգրզէբնիոկա?, Զալենշկա Հալդա-Բրինուվ?, Զավոդզիե Կատովիցե?, Դանբրուվկա Մալա?, Շոպիենիգե-Բուրովիեց?, Յանուվ-Նիկիշովիեց?, Գիշովիեց?, Մուրցկի?, Պյոտրովիցե-Օխոեց?, Զարզեչե Կատովիցե?, Կոստուխնա? և Պոդլեսիե Կատովիցե? | ||||
| Քաշաքապետ | Marcin Krupa? | ||||
| Օրէնսդրական մարմին | Q11833357? | ||||
| Հիմնադրուած է՝ | 1598 | ||||
| Տուեալ կարգավիճակում | 1865 | ||||
| Տարածութիւն | 164,67 քմ² | ||||
| ԲԾՄ | 245±1 մեթր, 357±1 մեթր, 272 մեթր | ||||
| Բնակչութիւն | 278 090 մարդ (30 Յունիս 2024)[1] | ||||
| Կը գտնուի ափին | Rawa?[2], Kłodnica?[2], Mleczna?[2] և Pond Grunfeld? | ||||
| Ժամային գօտի | Europe/Warsaw?, ԿԵԺ, UTC+1[3] և UTC+2[3] | ||||
| Հեռախօսային ցուցանիշ | 32 | ||||
| Փոստային ցուցանիշ | 40-001–40-999 | ||||
| Շրջագայութեան պետ-համարագիր | SK և IK[4] | ||||
| Պարգեւներ | «Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան? | ||||
| Պաշտօնական կայքէջ | katowice.eu(լեհերէն) | ||||
Քաթովիցէ (լեհ.՝ Katowice) քաղաք է Լեհաստանի հարաւը, Սիլեզիա նահանգին մէջ՝ Քլոտնիցա եւ Ռաւա գետերու աւազանին մէջ։ Վերին Սիլեզիայի գլխաւոր, ամէնամեծ բնակչութեամբ քաղաքն է՝ 317,220 (2006 թ, իսկ արուարձաններու հետ միասին՝ 3,487,000 (2004 թ.) բնակիչներով։ 1999 թ. ի վեր Քաթովիցեն Սիլեզիա նահանգի մայրաքաղաքն է, ատկէ առաջ՝ Սիլեզիայի Ինքնավար Վոեվոդայութեան մայրաքաղաքը։ Հիմնուած է 19-րդ դարուն Պրուսական իշխանութեան օրով եւ քաղաքի կարգավիճակ ստացած 1865 թ.։
Պատմութիւն՝ նախքան արդիւնաբերական յեղափոխութիւնը[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վերին Սիլեզիոյ մէջ գտնուող Քաթովիցէի շրջակայքը բնակեցուած է լեխական (Lechitic) սիլեզիական ցեղերու կողմէ՝ իր արձանագրուած վաղագոյն պատմութեան սկիզբէն ի վեր։ Մինչ «Քաթովիցէ» (Katowicze) անունը առաջին անգամ կը յիշատակուի 1598-ին, այլ գիւղեր ու բնակավայրեր, որոնք ի վերջոյ պիտի դառնային արդի Քաթովիցէի մասերը, հիմնուած են աւելի կանուխ։ Անոնցմէ հնագոյնը Տոմպն (Dąb) է, որ առաջին անգամ կը յիշուի 1299-ին՝ Պիթոմի դուքս Քազիմիրի կողմէ արձակուած փաստաթուղթի մը մէջ։ Պոկուցիցէն, Լիկոթան, Շոփենիցէն եւ Փոտլեսիէն հիմնուած են 14-րդ դարու սկիզբը։ Բացի հողագործութենէն, այս տարածքին մէջ ապրող մարդիկ նաեւ կ’աշխատէին դարբնոցային ջրաղացներու (hammer mills) մէջ. առաջինը՝ «Քուզնիցա Պոկուցքա»-ն (Kuźnica Bogucka), կը յիշատակուի 1397-ին։
Այն տարածքը, որ հետագային պիտի դառնար Քաթովիցէ, սկզբնական շրջանին կը կառավարուէր լեհական Սիլեզիոյ Փիասթ (Piast) հարստութեան կողմէ՝ մինչեւ անոր մարումը։ 1327-էն սկսեալ, շրջանը կը գտնուէր Պոհեմիոյ թագաւորութեան վարչական հսկողութեան տակ՝ Սուրբ Հռոմէական կայսրութեան հովանիին ներքոյ։ Իբրեւ Պոհեմիոյ թագի մաս, այն 1526-ին անցաւ Աւստրիոյ Հապսպուրկեան միապետութեան։ 1742-ին, Սիլեզիոյ մեծ մասին հետ մէկտեղ, շրջանը գրաւուեցաւ Փրուսիոյ կողմէ՝ Սիլեզիոյ առաջին պատերազմէն ետք։ Յաջորդող երկու սիլեզիական պատերազմները տարածքը ձգեցին խիստ սակաւամարդ եւ տնտեսապէս քայքայուած։ 1838-ին Ֆրանց ֆոն Վինքլըրը Քաթովիցէն գնեց Քարլ Ֆրիտրիխ Լեհմանէն, իսկ 1841-ին այն դարձուց իր կալուածքի կեդրոնատեղին։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://stat.gov.pl/obszary-tematyczne/ludnosc/ludnosc/ludnosc-stan-i-struktura-ludnosci-oraz-ruch-naturalny-w-przekroju-terytorialnym-w-2024-r-stan-w-dniu-30-06,6,37.html
- 1 2 3 zespół autorów http://encyklopedia.pwn.pl/
- 1 2 https://www.worlddata.info/europe/poland/timezones.php
- ↑ https://isap.sejm.gov.pl/isap.nsf/DocDetails.xsp?id=WDU20220001847
- ↑ (անգլերեն) Katowice, 2025-12-16, https://en.wikipedia.org/w/index.php?title=Katowice&oldid=1327931039, վերցված է 2025-12-24
- ↑ http://stat.gov.pl/download/gfx/portalinformacyjny/pl/defaultaktualnosci/5468/6/12/1/ludnosc.pdf
- 1 2 http://demografia.stat.gov.pl/bazademografia/Tables.aspx
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/012414869011-0937474?var-id=1639616&format=jsonapi
- ↑ (unspecified title) — 1918.
- ↑ https://bdl.stat.gov.pl/bdl/dane/teryt/kategoria/354 — 1918.
- ↑ https://katowice.stat.gov.pl/zakladka4/
| ||||||||||||||