Կապի Թանգարան (Երեւան)
Կապի Թանգարան | |
|---|---|
|
| |
| Տեսակ | թանգարան |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Երեւան և Արաբկիր վարչական շրջան? |
| Հասցէ | Ազատության պողոտա 24/1 |
| Հիմնադրուած է | 2012 |
| 40°12′34″N 44°31′49″E / 40.2095°N 44.53039°E | |
![]() | |
![]() | |
Կապի թանգարան, կապի առաջին թանգարանը Հայաստանի մէջ, հիմնադրուած է 2012-ին։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կապի թանգարանը հիմնադրուած է 2012-ին։ Բացման պաշտօնական արարողութեան ներկայ էին ՀՀ երթեւեկութեան եւ կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանեանը, «ՎիմպելԿոմ» ընկերութեան ղեկավարութիւնը ի դէմս ԱՊՀ երկիրներուն մէջ տնտեսութեան զարգացման գծով փոխնախագահ Տիմիդրի Քրոմսկիի, հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի անդամ Սամուէլ Արապաճեանի, ՌԴ դեսպան Վէաչեսլաւ Քովալենկոն, Առեւտրա-արդիւնաբերական պալատի եւ տեղեկատուական տեխնոլոգիաները ներկայացնող ընկերութիւններու ներկայացուցիչներ։
Ցուցադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կապի թանգարանին մէջ ներկայացուած են հեռախօսային կապի եւ «ԱրմէնԹէլ» ընկերութեան զարգացման պատմութեան վերաբերող նիւթեր, ինչպէս նաեւ Հայաստանի մէջ ներդրուած կապի ժամանակակից տեխնոլոգիաներու ցուցանմուշներ։ Թանգարանին մէջ ներկայացուած ցուցանմուշները հնարաւորութիւն կ՚ընձեռնեն այցելուներուն ծանօթանալ Հայաստանի հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաներու զարգացման պատմութեան, ինչպէս նաեւ իմանալ աղէտի գօտիին մէջ կապի վերականգնման գործընթացին հայ կամաւորներու ունեցած ներդրման մասին[1]։
Հասցէ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը կը գտնուի Երեւանի մէջ, Ազատութեան պողոտայի 24/1 հասցէով։

