Խաղաղության Էկոլոգիա

Խաղաղության էկոլոգիա հասկացությունը օգտագործվել է Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Քրիստոս Քիրուի կողմից, նկարագրելու առաջարկվող տեսական շրջանակը, որը նախատեսված է ապահովելու «ավելի լավ ըմբռնում շրջակա միջավայրի բնածին կարողությունների մասին՝ տեղեկացնելու և պահպանելու խաղաղությունը»:

Հասկացության օգտագործումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խաղաղության էկոլոգիան ներկայացվել է Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Քրիստոս Քիրուի կողմից՝ Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի տարեկան ժողովի հոդվածում, Սան Դիեգոյում, 2006 թ, մարտի 22-ին ։ Ավելի ուշ այն լրացված տեսքով հրապարակվեց Խաղաղության էկոլոգիա վերնագրով հոդվածում. An Emerging Paradigm In Peace Studies in The International Journal of Peace Studies, Volume 12 #1, 2007թ.

2007թ. սեպտեմբերի 27-ին և 28-ին Կոնֆլիկտների լուծման վերջին տեսությունների և կոնֆլիկտների լուծման վերջին զարգացումների կոնֆերանսին ներկայացված հաջորդ հոդվածով դոկտոր Քիրուն ուսումնասիրեց Խաղաղության էկոլոգիայի տարբեր մեթոդաբանական հեռանկարներ:

Դոկտոր Քիրուն իր շրջանավարտների և բակալավրիատի ուսանողների հետ միասին Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի Միջազգային ծառայության դպրոցի միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման բաժնում, շարունակում են իրենց ջանքերը՝ ընդլայնելու Խաղաղության էկոլոգիայի գործնական և տեսական ներուժը: .

Հղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]