Լիլիթ Յովհաննիսեան
Լիլիթ Հովհաննիսեան | |
---|---|
Կայքէջ | Script error: The function "url" does not exist. |
Լիլիթ Վաչագանի Հովհաննիսեան ծնած է 7 Դեկտեմբեր 1987-ին Երեւան: Ճանչցուած է ժողովուրդին կողմէ 2006 թուականին «Շանթ» կայանէն.«Նրան» կոչուող աշխատանոց ալպոմը հրապարակուած է 2011 թուականին: Ունի բազմաթիւ տեսահոլովակներ,որոնցմէ քանի մը հատը Կը գտնէնք «Յութուբ»-ի վրայ. դիտուած է միլիոնաւոր ժողովուրդի կողմէ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիլիթ Հովհաննիսեան ծնած է 7 Դեկտեմբեր 1987-ին Երեւանի մէջ։ Մինչեւ 2002 թուական սորված է Ջրբաշեանի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինին մէջ։ 2005-ին աւարտած է Հայաստանի Երգի Պետական Թատրոնի վոկալի բաժինը:Երգի ասպարէզին մէջ ունեցած է դժուարութիւններ,սակայն հաղթահարած է այս բոլոր դժուարութիւններուն եւ որոշած է առաջին անգամ ըլլալով մասնակցիլ մեծ մրցումի՝ «Հայ Սուպերսթար»-ի:Ան ելաւ չորչրդը: Այս հաղթութենէ ետք ան մասնակցեցաւ ուրիշ մրցումի,որ կը կոչուի «Ընծա»: Աւելի ուշ՝ 2011 թուականին աւարտեց Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի բաժինը:
Անձնական Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիլիթ Հովհաննիսեան ամուսնացած է 29 Յունիս 2011-ինՎահրամ պետրոսեանի հետ: Ամուսինն ալ երգիչ եւ երգահան է. իրար ծանօթացած են առաջին «սուպերսթար»-ի ժամանակ. Լիլիթ մասնակցած էր իբրեւ երգչուհի, իսկ վահրամ բեմ բարձրացած էր իբրեւ Դաշնակահար: Առցանց Խանութ 2014-ին կը գործէ Լիլիթ Հովհաննիսեանի առցանց խանութը, այդ ժամանակ կը ցուցադրուէին եւ կը վաճառուէին Լիլիթի հագուստները եւ զարդեղէնները. սակայն երգչուհին իր հագուստներն ու զարդեղէները չվաճառեր առցանց խանութին մէջ:
Լիլիթ Հովհաննիսեանի մրցանակները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2007 - «Հայ Սուպերսթար»
- 2008 - «Ընծա» մրցոյթի գրան-Պրիի հաղթող
- 2008 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխութեան հաղթող «տարուայ հայտնութիւն»
- 2009 - «Նրան երգը» ճանչուած է իբրեւ «Ամենաներբեռնուած երգ»
- 2009 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխութեան հաղթող «տարուայ լաւագոյն երգչուհի
- 2009 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխութեան հաղթող «տարուայ լաւագոյն սաունդթրեք
- 2010 - «Ամենացանկալի հայուհիները» մրցանակ
- 2011 - «Տարուայ լաւագոյն զուգերգ»
- 2012 - «Տարուայ լաւագոյն երգչուհի»
- 2012 - «Տարուայ ամենաքննարկուող ու յայտնի երգչուհի»
- 2012 - «Դու-դու-դու» տեսահոլովակը ճանչուած է որպէս «Ապրիլ ամսուայ լաւագոյն տեսահոլովակ»
- 2012 - «Թէ աղջիկ Լինէիր»տեսահոլովակը ճանչուած է որպէս «Սեպտեմբեր ամսուայ լաւագոյն տեսահոլովակը»
- 2012 - «Ես եմ հորինել»տեսահոլովակը ճանչուած է որպէս Դէկտեմբեր ամսուայ լաւագոյն տեսահոլովակը»
- 2013 - «Տարուայ լաւագոյն երգչուհի»ըստ Արմէնիա երաժշտական մրցանակաբաշխութեան