Լեւոն Փանոսեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Լեւոն Փանոսեան
Ծնած է 1870
Ծննդավայր Կեսարիա, Թուրքիա
Մահացած է 1915
Քաղաքացիութիւն Flag of the Ottoman Empire.svg Օսմանեան Կայսրութիւն
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն դեղագործ

Լեւոն Փանոսեան (1870, Կեսարիա1915), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1870 թուականին, Ան­գա­րա­յի նահանգի, Կեսարիոյ գաւառի կեդրոն՝ Կե­սա­րիա քաղաքին մէջ։ Մասնագիտական կրթութիւն չէ ունեցած, կամ ալ վկայականը ետ վերցուցած են։ Եղած է դեղագործ կամ բժիշկ։ Եղած է Կիւմուշեան վարժարանի հոգաբարձու, հնչակեան կուսակցութեան պատասխանատու գործիչ։ Ըլլալով ամուրի՝ բոլոր ազգային օգտակար գործերուն համար, առատ նուիրատուութիւններ կատարած է։ 1915 թուականին ձերբակալուած եւ բանտարկուած է՝ ի թիւս 38 յեղափոխականներու։ Իրենց 12 ընկերներուն կախաղան հանելնէն երկու շաբաթ ետք, միւս 26 բանտարկեալները աքսորուած են Սեբաստիոյ ճամբով։ 1915 թուականին, տարագրութեան ճամբուն վրայ, Թոմարզայի մէջ կամ Կեմերեկէն հիւսիս ընկած Ղըչալարի Մուտարասըն կոչուած ձորամիջին՝ սպանուած է հողագործ թուրքերուեւ թրքուհիներու մանգաղներով՝ 45 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ալպօյաճեան Արշակ, պատմութիուն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
  • Գալֆայեան Կարապետ ավագ քահանայ, Գիրք ածից հայոց, Պէյրութ, 1955։
  • Թէոդիկ, հուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985
  • Շահբազեան Յասմիկ եւ Միրզոյեան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերու (1915-1923 թթ.), հ. 3, Անգարայի նահանգ, Երեւան, 2006։

Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։