Jump to content

Լեւոն Ահարոնեան

Լեւոն Ահարոնեան
Ծնած է 1930
Ծննդավայր Հաֆթվան
Մահացած է 27 Օգոստոս 2020(2020-08-27)[1]
Քաղաքացիութիւն  Իրան
Մասնագիտութիւն գործարար
Աշխատավայր Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարություն?
Անդամութիւն Թեհրանի թեմ?

Լեւոն Ահարոնեան (1930, Հաֆթվան - 27 Օգոստոս 2020(2020-08-27)[1]), Իրանահայ գործարար, բարերար։ Իրանի փոխադրամիջոցի «Սաթի» ընկերութեան հիմնադիր եւ սեփականատէր։

Կեանք եւ գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է հայկական պատմական Սալմաստ գաւառի Հաֆթուան գիւղը: 1980-ական թուականներուն երկար տարիներ եղած է Թեհրանի Հայոց Թեմական խորհուրդի անդամ եւ ատենապետ։

Հայաստանի վերանկախացումէն ետք ան առանցքային դերակատարութիւն ունեցած է Իրան-Հայաստան առեւտրատնտեսական յարաբերութիւններու ձեւաւորման եւ զարգացման գործին մէջ։ Գործիչի անմիջական ջանքերով կառուցուած է Իրանը Հայաստանին կապող ժամանակաւոր կամուրջը։

1993 թուականին, ան իր գործընկերներուն հետ հիմնադրած է Իրան-Հայաստան առեւտուրի պալատը, զոր ղեկավարած է երկար տարիներ[2]։

Բարերարի միջոցներով կառուցուած է Թեհրանի Զէյթուն թաղամասի հայոց ազգային «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզը։

Ան բարերարութիւններ կատարած է նաեւ Հայաստանի մէջ. իր ներդրումով վերանորոգուած են դպրոցներ, հիմնանորոգուած է Հայաստանի Բնութեան թանգարանը:

Լեւոն Ահարոնեան եղած է նաեւ «Յոյս» հասարակական-մշակութային հանդէսի հիմնադիրը[3]։

Ահարոնեան գործօն դերակատարութիւն ունեցած է իրանահայութեան ազգային-հասարակական կեանքին մէջ: Վաստակաւոր գործարարը կը համարուի Իրան-Հայաստան առեւտուրի պալատի հիմնադիրը եւ երկու երկիրներուն միջեւ օդանաւային թռիչքի հաստատման նախաձեռնողը[4]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Լեւոն Ահարոնեանը
  2. «ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ. ԽԵՆԹԱՆԱԼԻ ԵՐԿԻՐ Է, ՀԱՎԱՏԱՑԵՔ… - Diplomat.am»։ www.diplomat.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-08-10-ին։ արտագրուած է՝ 2023-08-09 
  3. «Լեւոն Ահարոնեան. Պատգամաւորական ժողովի եւ ժողովրդի միջեւ ճեղք ստեղծեցին»։ Յոյս (en-US)։ 2012-11-10։ արտագրուած է՝ 2018-01-18 
  4. «Իրանահայ Գործարար Լեւոն Ահարոնեան «Ամին Օլ Զարբ» Բարձրագոյն Շքանշանի»։ Asbarez - Armenian (en-US)։ 2019-01-10։ արտագրուած է՝ 2023-08-09