Jump to content

Լեհաստանի Հայերը

Տակաւին 14-15-րդ դարերուն Լեհաստանի մէջ ապաստան գտած են մեծ թիւով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրած են տեղի բնակչութեան հետ։ Լեհաստանի հայ գաղութը ստովարացաած է հատկապէս Բագրատունեաց մայրաքաղաք Անիի կործանումէն յետոյ։ Անոնց մէջ եղած են հմուտ արհեստաւորներ, երկրագործներ, առեւտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստած են լեհական պետութեան զարգացմանը, յարկ եղած դէպքին զենքով պաշտպած են երկրի անվտանգութիւնը։ Արեւելքին մէջ Լեհական դիւանագիտութեան ռահվիրաններն էին Յան Սոբեսկին, Սեֆեր Մուրատովիչը, Շիմոն Պետրովիչը, Ռոմաշկեւիչը եւ ուրիշներ։ Անոր շնորհիւ լեհ թագաւորները հովանավորած են հայերին՝ անոնց ընձեռելով զանազան արտօնութիւններ, շնորհել ազգային սովորութներու եւ կրօնի պահպանութեան իրաւունք։ Լեհահայերը կառուցած են եկեղեցիներ (կաթոլիկ), հիմնած են դպրոցներ, հիւանդանոցներ։ 17-րդ դարի ընթացքին անոնք ունէին տպարան եւ թատրոն։ Լեհահայերը տուած են նշանաւոր գիտնականներ (Մելխիոր Ստեֆանովիչ, Սահակովիչ Կասյան, Շիմոն Պետրոսովիչ, Յակոբ Առաքելովիչ, Ստեփանոս Ռոշքա, Գոգոժ Փիրամովիչ եւ ուրիշներ), պատմիչներ (Յովհաննես Կամենեցացի, Սիմեոն Լեհացի, Յան Տոմաշ Յուզեֆովիչ), բանաստեղծներ ու երաժիշտներ (Շիմոն Շիմոնովիչ, Տոմաչ Նարգիլեւիչ, Յոզեֆ Դիոնեզի Մինասովիչ, Կայեթան Աբգարովիչ, Ադոլֆ Աբրահամովիչ, Յուզեֆ Նիկորովիչ, Կարոլ Միկուլին եւ ուրիշներ)։ Անոնք հիմնական ապրած են Լվովի մէջ, Կամենեց-Պոդոլսկայի, Լուցկայի, Վոլինայի, Ռաշկովայի, Կրակովայի, Պոզնայի, Վրոցլավի, Լյուբլինի եւ Վարշավայի մէջ։ 18-րդ դարուն վերջին եւ 19-րդ դարու սկզբին մասնատուած լեհական հողերուն մէջ մնացած են փոքրաթիւ, հիմնականին կաթոլիկ հայեր, որոնք աստիճանաբար ձուլված են։ Ներկայիս Լեհաստանում բնակվում է 92.000 հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում։ անոնց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասած. զբաղուած են պետական կառոյցներու մէջ, գիտութեան ու մշակոյթի բնագավառներուն մէջ։ 1980 թ.-ին Կրակովույի մէջ գործած են Հայ մշակոյթի համակիրներու շրջանակը (ընկերութիւն), 1985 թ.-էն՝ Հայ մշակութային ընկերութիւնը, որոնց նպատակն է համախմբել լեհահայությանը, վերականգնել անոնց մշակութային ավանդութիւններն ու կապեր հաստատել Հայաստանի հետ։ կը գործեն Սուրբ Երրորդութիւն հայ գաթոլիկ եկեղեցին Գլիվիցայիի մէջ, միակ առաքելական Սուրբ Վասիլ եկեղեցին Վարշավայի մէջ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]