Լա Սերենա
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Լա Սերենա | |||||
| սպ.՝ La Serena | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր |
| ||||
| Հիմնադրուած է՝ | 1544 | ||||
| Տարածութիւն | 53,65 քմ² | ||||
| ԲԾՄ | 28±1 մեթր | ||||
| Պաշտօնական լեզու | Սպաներէն | ||||
| Բնակչութիւն | 195 382 մարդ (2017)[1] | ||||
| Ժամային գօտի | UTC−4? | ||||
| Փոստային ցուցանիշ | 1700000 | ||||
| Պաշտօնական կայքէջ | laserena.cl | ||||
Լա Սերենան քաղաք եւ համայնք է հիւսիսային Չիլիի մէջ, ինչպէս նաեւ Քոքիմպօ (Coquimbo) շրջանի մայրաքաղաքը։ Հիմնադրուած 1544-ին՝ անիկա երկրի երկրորդ հնագոյն քաղաքն է մայրաքաղաք Սանթիակոյէն ետք։ 2012-ի տուեալներով՝ համայնքի բնակչութիւնը շուրջ 200,000 էր, եւ անիկա Չիլիի ամենարագ աճող տարածքներէն մէկն էր[2]։
Քաղաքը կարեւոր զբօսաշրջային վայր է չիլիցիներու եւ արժանթինցիներու համար, յատկապէս ամրան ամիսներուն, երբ մարդիկ կ'այցելեն տեղի լողափերը։ Այստեղ կը գտնուի Լա Սերենայի համալսարանի կեդրոնատեղին, ինչպէս նաեւ Լա Սերենայի Հռոմէական Կաթողիկէ արքեպիսկոպոսութիւնը, որ Չիլիի Կաթողիկէ եկեղեցւոյ հինգ արքեպիսկոպոսութիւններէն մէկն է[3]։
Տարածքը՝ 2262 մ²։ Բնակչութիւնը՝ 147 815 (2002 թ), բնակչութեան խտութիւնը՝ 98,24 մարդ/քմ²։ Նոյնանուն համայնքի եւ Գոգիմպօ շրջանի վարչական կեդրոնն է։ Քաղաքը եւ համայնքը կը մտնեն Էլկի նահանգի կազմին մեջ։ Կը գտնուի մայրաքաղաք Սանդիակոյէն 401 քմ հեռաւորութեան վրայ։ Հիմանդրուած է սպանացի Գոնքիսդատոր Փետրօ տէ Վալտիվիայի կողմէ 1544 թ․–ին։
Պատմութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս տարածքը նախապէս բնակեցուած էր նախաքոլոմպոսեան գիւղի մը կողմէ, որ կը կոչուէր Վիլումա կամ Վիլումանքէ (մափուտունկուն լեզուով՝ «օձեր եւ կոնտորներ»)։
Լա Սերենան հիմնադրուած է սպանացի Փետրօ տէ Վալտիվիայի հրամանով, որպէսզի ծովային կապ հաստատուի Սանթիակոյի եւ Փերուի փոխարքայութեան մայրաքաղաք Լիմայի միջեւ։ Այդ նպատակով անոր անհրաժեշտ էր վայր մը, ուր իր զօրքերը կրնային հանգստանալ եւ սնանիլ։ Գիւղը հիմնադրուեցաւ հարիւրապետ (captain) Խուան Պոհոնի կողմէ՝ «Վիլլանուեւա տէ Լա Սերենա» անունով։ Թէեւ ստոյգ թուականը վիճելի է, սակայն հաւանական թուականներ կը համարուին 15 Յունիսը կամ 30 Դեկտեմբեր 1543-ը, ինչպէս նաեւ 4 Սեպտեմբեր 1544-ը[5]։ Շատ մը պատմաբաններ պարզապէս կը նշեն, որ անիկա հիմնադրուած է 1544-ին[6][7]։
Հինգ տարի ետք՝ 11 Յունուար 1549-ի գիշերուան ընթացքին, տեղաբնիկներու ապստամբութիւն մը ամբողջովին կործանեց եւ հրկիզեց գիւղը՝ սպաննելով գրեթէ բոլոր սպանացիները։ Նոյն տարուան Օգոստոս 26-ին, Փետրօ տէ Վալտիվիան հրամայեց հարիւրապետ Ֆրանսիսքօ տէ Ակիրէին վերահիմնադրել քաղաքը Սան Պարթոլոմէ տէ Լա Սերենա անունով (այժմ քաղաքի պաշտպան սուրբն է) այն նոյն վայրին մէջ, ուր այսօր կը գտնուի Փլազա տէ Արմասը (Plaza de Armas)։ Քանի մը տարի ետք՝ 4 Մայիս 1552-ին, Սպանիոյ Քարլոս Ա. թագաւորը արքայական հրովարտակով անոր շնորհեց քաղաքի տիտղոս։ Լա Սերենայի հիմնադրման պատճառներէն մէկն էր նաեւ վերահսկել Մափուչէ ցեղախումբերը, որոնք սկսած էին գաղթել դէպի հիւսիս 1541-ին սպանացիներուն կողմէ Սանթիակոյի հիմնադրումէն ետք[8]։
ԺԷ. դարու ընթացքին քաղաքը ենթարկուեցաւ ծովահէններու յաճախակի յարձակումներուն, ներառեալ՝ Ֆրանսիս Տրէյքի, որ 1578-ին անգլիացիներուն առջեւ բացաւ Խաղաղական ովկիանոսի ուղին։ Պարթոլոմիու Շարփը 1680-ին մասամբ հրկիզեց ու թալանեց քաղաքը, իսկ Էտուարտ Տէյվիսը 1686-ին հրդեհեց Սանթօ Տոմինկոյի վանքը, ինչ որ մեծ վախ առաջացուց բնակչութեան մօտ՝ ստիպելով 1700-ին ամրացնել քաղաքի պաշտպանութիւնը։ Այս յարձակումներուն կողքին, քաղաքը գրեթէ ամբողջովին կործանեցաւ 8 Յուլիս 1730-ի երկրաշարժին հետեւանքով։
1840-ականներուն Լամպերթ ձուլարանի (Fundición Lambert) հիմնադրմամբ՝ Լա Սերենան դարձաւ Չիլիի առաջին վայրերէն մէկը, ուր հասաւ ճարտարարուեստական յեղափոխութիւնը։ Այս ձուլարանը Լիրքէնի ձուլարանի հետ միասին 1846-ին կ'արտադրէր Չիլիի պղինձի ձուլակտորներու մէկ երրորդը։
1859-ի յեղափոխութեան ժամանակ՝ պահպանողական կառավարութեան դէմ ապստամբութեան ընթացքին, քաղաքը գրաւուեցաւ Փետրօ Լէոն Կալլոյի առաջնորդած ուժերուն կողմէ։ Սակայն Կալլոյի ուժերը պարտութիւն կրեցին Սանթիակոյէն եկած բանակին կողմէ Սերօ Կրանտէի ճակատամարտին, որմէ ետք վերջիններս գրաւեցին քաղաքը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Censo chileno de 2017
- ↑ (անգլերեն) La Serena, Chile, 2026-03-02, https://en.wikipedia.org/w/index.php?title=La_Serena,_Chile&oldid=1341233735, վերցված է 2026-04-10
- ↑ (անգլերեն) La Serena, Chile, 2026-03-02, https://en.wikipedia.org/w/index.php?title=La_Serena,_Chile&oldid=1341233735, վերցված է 2026-04-10
- ↑ (անգլերեն) La Serena, Chile, 2026-03-02, https://en.wikipedia.org/w/index.php?title=La_Serena,_Chile&oldid=1341233735, վերցված է 2026-04-10
- ↑ "Municipality of La Serena" (in Spanish). Retrieved 4 November 2010.
- ↑ León 1991, p. 13.
- ↑ León 1991, p. 14.
- ↑ Téllez 2008, p. 46.
| ||||||||||