Իւան Ռաքիթիչ
| Իւան Ռաքիթիչ գերմաներէն՝ Ivan Rakitić | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 10 Մարտ 1988 (38 տարեկան) |
| Ծննդավայր | Ռայնֆելդեն, Արգաու, Զուիցերիա[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | գերմաներէն |
| Մասնագիտութիւն | ֆութպոլիստ |
| Կայքէջ | rakiticivan.com |
Իւան Ռաքիթիչ (10 Մարտ 1988, Ռայնֆելդեն, Արգաու, Զուիցերիա[1]), խրուաթ ֆութպոլիստ, կիսապաշտպան։
Զբաղում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բազել
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իւան Ռաքիդիչը իր ֆութպոլային զբաղումը սկսած է Մեոլին Ռիբոռգ ակումբէն։ 2002 թուականէն 14-ամեայ տղան յայտնուեցաւ Պազելի ֆութպոլի դպրոցին մէջ։ 3 տարուայ ընթացքին Ռաքիթիչը իր տեղը ապահովեց հիմնական կազմին մէջ։ 2005 թուականի Օգոստոս 29-ին կայացավ Ռաքիտիչին մուտք գործելը Պազելի հիմնական կազմին մէջ։ Այդ հանդիպման ժամանակ պազելցիները մրցում ունէին ՈւԵՖԱ-ի բաժակի առաջնութեան, պոսնիական «Շիռոկի Բռիեգ» ակումբին դէմ։
Շալքէ 04
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2007 թուականի Յունիս 22-ին Ռաքիդիչը 4 տարուայ պայմանագիր կը կնքէ գերմանական Շալքէ 04-ի ակումբին հետ։ Փոխանցման արժեքը 5 միլիոն եւրօ էր։ Իւանի փոխանցումը Պունտեսլիկայի մէջ եղաւ Օգոստոս 1-ին Գերմանիոյ առաջնութեան Շտուտգարդի (2։2) հետ հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպման ժամանակ Իւանը խաղցած է 70 վայրկեան եւ 5-րդ վայրկեանին ան նշանակած է առաջին կոլը։ Իսկ երկրորդ կոլը Իւանը ուղարկած է Պաւարիայի դարբասը Չեմպիոնների լիգայի ժամանակ։ Խրուաթ ֆութպոլիստը օգնեց իր խումբին դուրս գալով 1/4 եզրափակիչ առթիւնքով։
Սեւիլիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2011 թուականի Յունիս 28-ին Ռաքիիչը պայմանագիր ստորագրեց Սեւիլիայի հետ մինչեւ 2015 թուականի Յունիս 30։ Անոր փոխանցումը կայացաւ 2011 թուականի Փետրուար 6-ին Լա Լիկայի առաջնութեան ժամանակ Մալակայի դէմ, ան խաղաց 90 վայրկեան։ Ռաքիթիչը գրաւեց բոլորին վստահութիւնը եւ դարձաւ խումբին վստահելի։ Բայց 2014 թուականին աւարտեցաւ Ռաքիթիչի ասպարէզը Սեւիլիայի մէջ։
Պարշելոնա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2014 թուականին Սպանական Բարսելոնայի նախագահութիւնը հետաքրքրուած էր Ռաքիթիչի ծառայութիւններով։ Բանակցութիւններ սկսան Սեւիլիայի նախագահութեան հետ եւ համաձայնութեան եկան Իւանի տեղափոխութեան հարցով։ Իւան Ռաքիթիչը Պարշելոնա տեղափոխուեցաւ 20 միլիոն եւրօ + Դանիել Սուարեզի 1 տարի վարձակալութեան իրաւունք։ Իւան Ռակիտիչը 2014 թուականի Յունիս 10-ից Պարշելոնայի ֆութպոլի հաւաքականին մաս կը կազմէ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- պաշտոնական կայք Archived 2010-06-12 at the Wayback Machine. (գերմ.)(անգլերէն)Կաղապար:Ref-hr
- soccerbase.com կայքում
| ||||||||||