Իրանի Սփիւռքահայ Երաժշտութիւն

Իրանի սփիւռքահայ երաժիշտները նշանակալի ներդրում ունին ոչ միայն ազգային, այլեւ իրանակա ժողովրդական եւ բացառիկ երաժշտութիան։

18-19-րդ դարերու Հայ աշուղներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

18–րդ դարուն ժողովրդական երգարուեստի զարգացմանը նպաստած են հայ աշուղներ Հարութիւն Օղլին, Ղուլ Սարգիս Շիրիշկանցին, Միսկին Մատթեոսը, Միսկին Ստեփանը, Մարտիրոս Մանուկեանը եւ ուրիշներ։ Իրանական երաժշտական մշակույթի պատմութեան մեջ կարեւոր դեր ունի երգիչ Սարգիսը (7–րդ դար), որուն համբաւը տարածուած էր նաեւ Հայաստանի ու Մերձաւոր Արեւելքի մէջ։ Իրանահայ Երգարիւեստի ճանաչուած դեմքերէն է Նիկոլ Գալանդերեանը, որ գրած է ռոմանսներ (շուրջ 700), մանկական երգեր, օպերաներ եւ այլն։ Բացառիկ երաժշտութեան ներկայացուցիչներէն է Ա. Տեր-Հովհաննիսեանը, 19–րդ դարու վերջին Թեհրանին ստեղծուած է Երաժշտասերներու միութիւն եւ լարային նուագախումբ։ յայտնի է ppԳրիգորեաններու տոհմը, հատկապես՝ ջութակահար, խմբավար Լեւոեւ Գրիգորեանը, որ Թեհրանի մէջ կազմակերպած եւ ղեկավարած է «Գուսան» երգչախումբը։ Որդին՝ երգահան եւ խմբավար Ռուբենը, պարսկական ժողովրդական երգերու առաջին գրառողն էր։ Ճանաչուած դաշնակահարներէն են էմանուել Մելիք-Ասլանեանը, Տանյա Հարութիւնեանը, Ռուբինա Սաիդխանեանը, Հայկուշ Մակարեանը, ջութակահարներ Լեոպոլդ Ավագեանը, Հրաչ Մանուկեանը, երգչուհիներՍաթո Աղաբաբեանը, Թամարա Փիլոսեանը, Մարիցա Սանոսեանը, Հակինթ Վարդանեանը, Հերմինէ Դաւիթեանը, խմբավար Գուրգեն Մովսիսեանը։ Երգչախմբերէն են «Գուսանը», «Անուշը», «Արագը», «Հայ երգը», «Անին» եւ այլն։ 1920-ական թուականներուն Ե. Ավետիսեանը Թաւրիզի մէջ հիմնադրած է բալետի առաջին ստուդիան (1945 թուականէն՝ Թեհրանի պարարուեստի դպրոց), 1939 թուականին պարուսույց Ա. Ջամբալեանը Թեհրանում՝ բալետի դպրոց։ Թեհրանի մէջ գործած է նաեւ «Պապիկեան-Բալե» խումբը։ յայտնի են Թեհրանի «Արարատ», «Կարապ», «Զարթոնք», «Կարավան» պարախումբերը։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայաստան» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։