Իվան Ռաքիթիչ

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search

Կաղապար:Ֆուտբոլիստի կենսագրություն

Իվան Ռաքիթիչ (Ivan Rakitić; ծնած է 10 Մարտ 1988, Մեոլին, Զուիցերիա), խրուաթացի ֆութպոլիստ, կիսապաշտպան։

Զբաղում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բազել[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իվան Ռաքիդիչը իր ֆութպոլային զբաղումը սկսած է Մեոլին Ռիբոռգ ակումբէն։ 2002 թուականէն 14-ամեայ տղան հայտնուեցաւ Պազելի ֆութպոլի դպրոցին մէջ։ 3 տարուայ ընթացքին Ռաքիթիչը իր տեղը ապահովեց հիմնական կազմին մէջ։ 2005 թուականի Օգոստոս 29-ին կայացավ Ռաքիտիչին մուտք գործելը Պազելի հիմնական կազմին մէջ։ Այդ հանդիպման ժամանակ պազելցիները մրցում ունէին ՈւԵՖԱ-ի բաժակի առաջնութեանը պոսնիական «Շիռոկի Բռիեգ» ակումբին դէմ։

Շալքէ 04[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2007 թուականի Յունիս 22-ին Ռաքիդիչը 4 տարուայ պայմանագիր կը կնքէ գերմանական Շալքէ 04-ի ակումբին հետ։ Փոխանցման արժեքը 5 միլիոն եւրոյ էր։ Իվանի փոխանցումը Պունտեսլիկայի մէջ եղաւ Օգոստոս 10-ին Գերմանիոյ առաջնութեան Շտուտգարդի (2։2) հետ հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպման ժամանակ Իվանը խաղցած է 70 վայրկեան եւ 5-րդ վայրկեանին ան նշանակած է առաջին կոլը։ Իսկ երկրորդ կոլը Իվանը ուղարկած է Բավարիայի դարբասը Չեմպիոնների լիգայի ժամանակ։ Խրուաթացի ֆութպոլիստը օգնեց իր խումբին դուրս գալով 1/4 եզրափակիչ առթիւնքով։

Սեւիլիա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2011 թուականի Յունիս 28-ին Ռաքիիչը պայմանագիր ստորագրեց Սեւիլիայի հետ մինչեւ 2015 թուականի Յունիս 30։ Անոր փոխանցումը կայացաւ 2011 թուականի Փետրուար 6-ին Լա Լիկայի առաջնութեան ժամանակ Մալակայի դէմ, ան խաղաց 90 վայրկեան։ Ռաքիթիչը գրաւեց բոլորին վստահութիւնը եւ դարձաւ խումբին վստահելի։ Բայց 2014 թուականին աուարտեցաւ Ռաքիթիչի ասպարէզը Սեւիլիայի մէջ։

Պարշելոնա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2014 թուականին Սպանական Բարսելոնայի նախագահութիւնը հետաքրքրուած էր Ռաքիթիչի ծառայութիւններով։ Բանակցութիւններ սկսան Սեւիլիայի նախագահութեան հետ եւ համաձայնութեան եկան Իվանի տեղափոխութեան հարցով։ Իվան Ռաքիթիչը Պարշելոնա տեղափոխուեցաւ 20 միլիոն եւրոյ + Դանիել Սուարեզի 1 տարի վարձակալութեան իրաւունք։ Իվան Ռակիտիչը 2014 թուականի Յունիս 10-ից Պարշելոնայի ֆութպոլի հաւաքականին մաս կը կազմէ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Քոյրյղումներ

Կաղապար:Բարսելոնա ՖԱ կազմ