Jump to content

Թումօ

ՀԲԸՄ «Թումօ» կեդրոն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թումոն անվճար կրթական փորձառութիւն է, ուր պատանիները իրենք  կը գծեն իրենց կրթական ուղին: Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման, դասընթացներու և արուեստի ու արհեստագիտութեան 14 ոլորտներու մէջ:

Այժմ Թումոն կեդրոններ ունի Երևանի, Դիլիջանի, Գիւմրիի և Ստեփանակերտի մէջ։ Ինչպէս նաեւ կից ունի՝ 19 Թումօ տուփեր։ Հայաստանէն դուրս կեդրոններ կան՝ Փարիզ, Պէյրութ, Մոսկուա, Պեռլին, Լիոն եւ այլ ուրիշ քաղաքներու մէջ:

Նախապատմութիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2011 թուականի բացումէն տարիներ առաջ, երբ դեռ առաջին Թումօ կենդրոնը կառուցուած էր, շինարարութեան շրջանէն՝ անցնող տեղի պատանիներէն յաճախ կը լսուէր «Թումօ եմ գնում» արտայայտութիւնը: Շուտով շինութեան հրապարակ գործաւորներն ալ սկսան կոչել «Թումօ գնալ», ու անունը այդպէս ալ մնաց: Յետոյ՝ այն դարձաւ կենդրոնին պաշտօնական անունը:

“Թումօ”-ի հիմնադիրն է, ամերիկահայ գործարար Սամ Սիմոնեանը։

[1]

  1. «Ինչ է Թումոն - Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»։ TUMO (hy-AM)։ արտագրուած է՝ 2023-07-20