Էնրիքէ Իկլեսիաս

Էնրիքէ Իկլեսիաս
սպ.՝ Enrique Iglesias
Ծննդեան անուն սպ.՝ Enrique Miguel Iglesias Preysler
Ծնած է Կաղապար:Birth date and age
Ծննդավայր  Սպանիա Մատրիտ, Սպանիա
Քաղաքացիութիւն  Սպանիա[1]
Մայրենի լեզու Սպաներէն
Ուսումնավայր Մայամիի համալսարան?
Տեսակ փոփ երաժշտութիւն, լատինական փոփ?, Ռիթմ եւ «Պլուզ» եւ Փոփ ռոք
Մասնագիտութիւն Հեղինակ ու կատարող, դերասան, Արտադրող, երաժիշտ, մարդապատկեր, երգահան, երաժշտական պրոդյուսեր
Ծնողներ հայր՝ Խուլիօ Իկլեսիաս, մայր՝ Իզաբել Փրեյսլեր?
Երեխաներ Lucy Iglesias?, Nicholas Iglesias? եւ Mary Iglesias?
Կայքէջ enriqueiglesias.com[2]

Էնրիքէ Իկլեսիաս (սպ.՝ Enrique Miguel Iglesias Preysler, 8 Մայիս 1975, Մատրիտ, Սպանիա), սպանացի երգիչ, երգահան եւ դերասան։ Գործի սկսեր է կեղծ անունով աշխատիլ մեքսիքական հաստատութիւն՝ FonoMusic-ի համար։ Էնրիքը լատինամերիկեան երաժշտութեան ամենայայտնի ներկայացուցիչներէն է։ Արժանացած է շատ մրցանակներու։ Անոր խտասալիկներու վաճառքի ընդհանուր թիւը կը կազմէ մօտաւորապէս 100 միլիոն։ Իր գործի ընթացքին թողարկած է աւելի քան 40 առանձին, եւ 10 ալպոմ, որոնք 116 անգամ դարձած են բլատինէ, 227 անգամ ոսկէ։

Իկլեսիասը աշխարհահռչակ երգիչ Խուլիօ Իկլեսիասի որդին է։

Կենսագրություն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1975 թուականի Մայիսի 8-ին, Սպանիոյ Մատրիտ քաղաքին մէջ։ Անոր ծնողքը սպանացի երգիչ Խուլիօ Իկլեսիասը եւ ֆիլիփփինուհի լրագրող Իզապէլ Փրէյսլըրն են։ Ան ընտանիքի երրորդ եւ վերջին զաւակն է։ Էնրիքէի ծնողքը գործի պատճառով չեն կարողացած երկար ժամանակ յատկացնել իրենց զաւակին եւ ան կը մնար դայեակի՝ Մարիա Օլիվարեսի հետ։ Երբ Էնրիքէն 3 տարեկան էր, ծնողները բաժնուեցան եւ ան մնաց մօր հետ Մատրիտ, իսկ հայրը տեղափոխուեցաւ Մայամի՝ երգեր ձայնագրելու նպատակով։ Հետագային Էնրիքէն նոյնպէս կը տեղափոխուի Մայամի եւ կը սորվի «Gulliver Preparatory School» դպրոցին մէջ։

Փոքր տարիքէն Էնրիքէն երազած է երգիչ ըլլալու մասին եւ մանկութեան գրած է բանաստեղծութիւններ, որոնք պիտի դառնային երգերու բառեր, սակայն հօր ճնշումին պատճառով, ընդունուած է Մայամիի Համալսարանը, business–ի ճիւղը։

1994 թուականին ան կը լքէ ուսումը եւ պայմանագիր կը կնքէ լէյպըլ "FonoMusic"-ի հետ։ Էնրիքէ իր երաժշտական կեանքը սկսած է Մարթինէզ անունով։ Իսկ 1995 թուականին ստեղծեր է իր առաջին «Si Tu Te Vas»-ը։ Նոյն թուականի նոյեմբերի 21-ին թողարկեր է իր առաջին «Enrique Iglesias» ալպումը։

Շրջակայութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Vivir World Tour (1997)
  • Cosas Del Amor (1998)
  • Enrique World Tour (2000)
  • One Night Stand Tour (2002)
  • Don't Turn Off The Lights Tour (2002)
  • Seven World Tour (2004)
  • Insomniac World Tour (2007)
  • Greatest Hits Tour (2009)
  • Euphoria Tour (2010–12)
  • Enrique Iglesias & Jennifer Lopez Tour (2012)
  • Enrique Iglesias India Tour (2012)
  • Sex and Love Tour (2014-)

Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. (unspecified title) — 2013.