Էնվէր Փաշա
| Էնվէր Փաշա օսման.՝ اسماعیل انور پاشا | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 22 Նոյեմբեր 1881[1][2][3] |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[4] |
| Մահացած է | 4 Օգոստոս 1922[1][5][2][…] (40 տարեկանին) |
| Մահուան վայր | Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Սիւննի[7] |
| Ուսումնավայր | Թրքական ռազմական Քոլեճ, |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, զինուորական և գրագէտ |
| Վարած պաշտօններ | Q61946663? |
| Անդամութիւն | Միութիւն Եւ Յառաջադիմութիւն, Երիտասարդ Թուրքեր? և Բասմաչություն? |
| Կուսակցութիւն | Միութիւն Եւ Յառաջադիմութիւն[6] |
| Ամուսին | Emine Naciye Sultan? |
| Ծնողներ | հայր՝ Hacı Ahmed Paşa? |
| Երեխաներ | Mahpeyker Hanımsultan?, Türkan Mayatepek? և Ali Enver Akoğlu? |
|
Ստորագրութիւն | |
Էնվէր Փաշա կամ Իսմայիլ Էնվէր եւ կամ Իսմայիլ Էնվէր Փաշա 22 Նոյեմբեր 1881[1][2][3], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[4] - 4 Օգոստոս 1922[1][5][2][…], Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն: Օսմանեան Թուրքիոյ Ռազմական գործերու նախարարը (1913-1918 թուականներ) եւ երիտթրքական «Միութիւն եւ յառաջդիմութիւն» կուսակցութեան ղեկավարներէն, եւ դատապարտեալ ռազմական յանցագործ։[8][9] Օսմանեան կայսրութեան մէջ «երեք փաշաներ» անունով ծանօթ բռնապետական եռեակէն մէկն էր Թալէաթ փաշայի եւ Ճեմալ փաշայի կողքին։
Հայոց Մեծ Եղեռնի գլխաւոր կազմակերպողներէն եւ իրականացնողներէն մէկը։
Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը անմիջականօրէն գլխաւորած է Կովկասեան ճակատին վրայ թրքական լայնածաւալ յարձակումը, որ սակայն կատարեալ անյաջողութեամբ աւարտած է (Սարիղամիշի շրջան, 1914 թուականի Դեկտեմբեր-1915 թուականի Յունուար)։
Օսմանեան կայսրութեան պարտութենէն յետոյ, 1918 թուականի Նոյեմբերին Էնվէրը ապաստանած է Գերմանիա։ 1919 թուականին հեռակայ կարգով մահուան դատապարտուած է օսմանեան նոր իշխանութիւններուն կողմէ։
1921 թուականին անցած է Միջին Ասիա, ուր գլխաւորած է պասմաչներու գործողութիւնները։ Սպաննուած է 1922 թուականի Օգոստոս 4-ին, խորհրդային զօրքերուն հետ բախումներէն մէկուն ընթացքին, 40 տարեկանին, արցախցի ռազմիկ Յակոբ Մելքումեանի կողմէ[10]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija — 2009.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija — LZMK, 1999. — 9272 է.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118935577 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 Բրոքհաուզի հանրագիտարան
- 1 2 Энвер-паша // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- 1 2 https://islamansiklopedisi.org.tr/enver-pasa
- ↑ Herzig Edmund, Kurkchiyan Marina, խմբգրնր․ (2005)։ The Armenians: Past and Present in the Making of National Identity։ Abingdon, Oxon, Oxford: RoutledgeCurzon։ ISBN 0203004930
- ↑ Andreopoulos George J., խմբգր․ (1997)։ Genocide : conceptual and historical dimensions (1. paperback print. հրտրկթն․)։ Philadelphia, Pa.: Univ. of Pennsylvania Press։ ISBN 0812216164
- ↑ (հայերեն) Էնվեր փաշա, 2025-09-10, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B7%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80_%D6%83%D5%A1%D5%B7%D5%A1&oldid=10451769, վերցված է 2025-11-15