Jump to content

Էփըլ Մաքինթոշ

(Վերայղուած է Էբբլ Մէքնդօշ-էն)
Macintosh 128K, Առաջին Macintosh համակարգիչը
Հինգերորդ սերունդի iMac, Ամենավերջին Մակերէն մէկը

Macintosh կամ Mac - Apple Inc. ընկերութեան անհատական համակարգիչներու քանի մը սերունդներու պրենտային անունն է։ Իր անուանումը ստացած է խնձորներու McIntosh տեսակէն՝ Macintosh 128K առաջին Macintosh համակարգիչը թողարկուած է 1984Յունուար 24-ին, որ ներկայացուած է Սթիվ Ճօպզի կողմէ։ Ան կ'օգտագործուէր օգտագործողի կրաֆիգական ինդըրֆեյսը (GUI) եւ մկնիկը՝ այն ժամանակ ստանդարտ հանդիսացող հրամանային տողի միջներեսի փոխարէն։ Այն շուկային մէջ մեծ մասսայականութիւն վայելող առաջին անհատական համակարգիչն էր։ Mac-երու ներկայիս լայն տեսականին կ'ընդգրկէ ինչպէս Էբբլի նախնական մակարդակի Mac mini սեղանադիր համակարգիչները, այնպէս ալ Xserve միջին կարգի սպասարկուները։ Mac համակարգիչները գլխաւորաբար նախատեսուած են տան, կրթութեան ոլորտի եւ փրոֆեսիոնալ ստեղծագործողներու համար։ Mac-երու արտադրանքը հիմնուած է հորիզոնդալ ինտեգրացիայի մոտելի վրայ, որմով Apple կ'օժանդակէ իր ամբողջ սարքակազմի ստեղծման եւ կը մշակէ իր սեփական MacOS օպերացիոն համակարգիչը, որ եւ ի սկզբանէ կը տեղադրուի բոլոր Mac-երուն վրայ։ Այս կը տարբերի IBM PC համատեղելի համակարգիչներէ, երբ մէկ ընկերութիւնը կը ստեղծէ օպերացիոն համակարգիչը, իսկ այլ ընկերութիւնները կը ստեղծեն սարքակազմը։ Ժամանակակից Mac-երը (2006 թ երկրորդ կէսէն արտադրուած) այլ անձնական համակարգիչներու նման կարող են աշխատիլ տարբեր օբերացիոն համակարգիչներու ղեկավարութեամբ, այդ կարգին նաեւ Linux, FreeBSD, Windows եւ այլն։

Մաքնդօշը իր ստեղծման առաջին իսկ օրէն հաւաքականօրէն եւ անհատապէս կը կոչուի Mac., քանի որ Մաքնդօշը շատ սուղ էր, վաճառքի մէջ անոնց գերազանցեց IMB-ը իր անհատական համակարգիչներու անհամեմատ աւելի ցած գինով եւ ուղեկցուող քլոնային շուկայով։

Ներկայիս Արտադրուող Mac Մոտելներ[1]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թողարկման Թուական Մոտել Փրոսեսոր Ձեւաչափը
Յունիս 13, 2023 Mac Pro (2023) Apple M2 Ultra Աշխատանքային կայան / Աշտարակ (Workstation tower)
Նոյեմբեր 8, 2024 iMac (24-դիւյմանոց, 2024) Apple M4 Ամէնը-Մէկի-Մէջ սեղանադիր (All-in-one desktop)
Նոյեմբեր 8, 2024 Mac Mini (2024) Apple M4 կամ M4 Pro Փոքր ձեւաչափի սեղանադիր (Small form factor desktop)
Նոյեմբեր 8, 2024 MacBook Pro (14-դիւյմանոց, 2024) Apple M4 Pro կամ M4 Max Աշխատանքային կայան / Դիւրակիր (Workstation laptop)
Նոյեմբեր 8, 2024 MacBook Pro (16-դիւյմանոց, 2024) Apple M4 Pro կամ M4 Max Աշխատանքային կայան / Դիւրակիր (Workstation laptop)
Մարտ 12, 2025 MacBook Air (13-դիւյմանոց, M4, 2025) Apple M4 Ծայրայեղ դիւրակիր (Ultraportable laptop)
Մարտ 12, 2025 MacBook Air (15-դիւյմանոց, M4, 2025) Apple M4 Ծայրայեղ դիւրակիր (Ultraportable laptop)
Մարտ 12, 2025 Mac Studio (2025) Apple M4 Max կամ M3 Ultra Փոքր ձեւաչափի սեղանադիր (Small form factor desktop)
Հոկտեմբեր 22, 2025 MacBook Pro (14-դիւյմանոց, 2025) Apple M5 Աշխատանքային կայան / Դիւրակիր (Workstation laptop)

Արտաքին հղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. (անգլերեն) Mac (computer), 2025-11-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Mac_(computer)&oldid=1323841023, վերցված է 2025-11-26