Երժի Կրոթոֆսքի
| Երժի Կրոթոֆսքի լեհ.՝ Jerzy Grotowski | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 11 Օգոստոս 1933[1][2][3] |
| Ծննդավայր | Ժեշուվ, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4] |
| Մահացած է | 14 Յունուար 1999[1][2][5][…] (65 տարեկանին) |
| Մահուան վայր | Պոնտեդերա, Պիզա, Թոսքանա, Իտալիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Աթէիզմ |
| Ուսումնավայր | Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան և Ստանիսլավ Վիսպյանսկու անվան թատերական արվեստների ակադեմիա? |
| Ազդուած է | Wincenty Lutosławski?, Կարլ Յունգ? և Կոնստանտին Ստանիսլավսկի? |
| Մասնագիտութիւն | թատերական ռեժիսոր, փրոֆեսոր, ժապաւէնի բեմադրիչ, թատերական ուսուցիչ և բեմադրիչ |
| Աշխատավայր | Ֆրանսայի Քոլէճ[6] |
| Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ |
| Կուսակցութիւն | Լեհաստանի միացեալ աշխատաւորներու կուսակցութիւն |
Երժի Կրոթոֆսքի (Jerzy Grotowski,1933-99 ) Բեմադրիչ-տեսաբան:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1957-ին իր ծննդավայրի մէջ հիմնած է թատրոնի աշխատանոց:
1982-ին մեկնած է Միացեալ Նահանգներ, ապա` Իտալիա, ուր եւս 1985-ին հիմնած է աշխատանոց:
Վերջին բեմադրութիւնը կատարած է 1969-ին, սուրբգրային բներգով, ինչպէս` յաճախ: 1968-ին համահեղինակած է իր հիմնադրական երկը` «Դէպի աղքատ թատրոն» (Vers un théâtre pauvre):
«Աղքատ» կը նշանակէ, որ թատրոնը կը հիմնուի բացառապէս դերասանին վրայ: Կարիք չունի բեմայարդարումի, երաժշտութեան եւ լուսաւորումի, կարիք չունի նոյնիսկ բեմագրութեան:
Դերասանի «գործիքը» իր մարմինն է, հարկ է կատարելապէս տիրապետել այդ գործիքին: Աւելի՛ն. տիրապետել իւրաքանչիւր մկանի (640 մկան, որոնցմէ 43-ը` դէմքի վրայ, ՀՊ) այնքան լաւ, որ միևնոյն մարմնի տարբեր մասեր զուգահեռաբար արտայայտեն տարբեր, նոյնիսկ հակասական զգացումներ:
Կրոթոֆսքի կը հաւատար, որ մարմինի լեզուն հասկնալի է բոլոր մշակոյթներու համար: Կը պահանջէր, որ ինչպէս իւրաքանչիւր բանաստեղծ, այնպէս եւ իւրաքանչիւր դերասան ունեայ ի՛ր (մարմինի) լեզուն, թէ` խաղարկութիւնը սիրոյ արտայայտութիւն է, հետեւաբար դերասանէն կը պահանջէր անկեղծութիւն: Այս իմաստով ելոյթները որոշ նմանութիւն կ'ունենային հոգեբուժական հաւաքական նիստերու (group therapy):
Կրոթոֆսքի կը ջանար գործածել ծէսերու մէջ ծածկագրուած հաւաքական յիշողութիւն: Հետաքրքրուած էր բազմաթիւ մշակոյթներով եւ կրօններով:
70-ական թուականներուն (1973-78) կ'առաջադրէ «տարաթատերային» կամ «թատերանման» (paratheatrical) ելոյթներ, ուր ինքնահոգեվերլուծական տարրը աւելի եւս շեշտուած էր: Անոնք հիմնուած էին օրուան հոգեբանական եւ նշանագիտական (Semiotics ) տեսութիւններու վրայ, որոնց վաւերականութիւնը աներկբայ կերպով չէ ընդունուած:
Կրոթոֆսքի թելադրանքով դերասաններ կ'արտաբերէին անիմաստ երաժշտականման հնչիւններ, որոնք պէտք էր որ արտայայտէին իրենց հոգիներու զանազան բնոյթները: Հասկնալիօրէն տեղի ունեցան սակաւաթիւ ելոյթներ, որոնք ունէին… սակաւաթիւ հանդիսական: Նկատի առած այս բոլորը Կրոթոֆսքի կը հաւատար, թէ դերասաններու հետ երկխօսութեան մտնելու փորձը անիմաստ է:
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վատ առողջութեան պատճառով վերադաձած է Լեհաստան եւ մահացած` հօրենական տան մէջ[7]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118542729 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ Կրոթոֆսքի