Դուինի Եկեղեցական Ժողով (645)
Արտաքին տեսք
Դուինի եկեղեցական ժողով 645 թուականին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինի մէջ Ներսես Գ Տայեցու օրով՝ տեղի ունեցած ժողով, որուն մասնակցած են 17 եպիսկոպոս, նախարարներ, ազատներ։ Ընդունուած է 12 կանոն՝ «Կանոնագիրք Հայոց»ին հայտնի «Կանոնք Դունա սուրբ ժողովոյն» անունով։ Շարք մը կանոններ, Շահապիվանի ժողովի ընդունած կանոնախմբի նման
- Որոշ հանցանքներու համար նախատեսած են ծեծ եւ տուգանքներ
- Դ կանոնը վանքերու առաջնորդներուն եւ եպիսկոպոսներուն իրաւունք տուած է հանցագործներից, պոռնիկներուն տուգանք գանձել՝ հօգուտ հիվանդանոցներու, դպրոցներու, աղքատանոցներու, սակայն խստիվ արգիլուած է բռնութեամբ տուգանք վերցնել։
- Ե կանոնն արգիլուած է քահանաներու միջեւ ծխաբաժանութիւնը. անոնք պետք է բաւարարուէին իրենց բաժին հողով եւ կալվածքով։ Շատ կալուածքներ ունեցող հարուստ եկեղեցին իր արդիւնքից ոչ մէկ մաս պետք չէ հանձներ դրացի աղքատ եկեղեցիին։
- Է կանոնը մարմնական պատիժ է սահմանել այն կնոջ համար, որ իր ամուսնոյն գերութեան մեջ գտնվելու 7 տարին չլրացած ամուսնացած է ուրիշի հետ։ Կանոնը նախատեսած է ծեծ, օտարին ինչքից, որ բաշխուելու էր աղքատներուն։
- Ը կանոնով քահանայական կարգը եւ քահանայի իրաւունքները կալուածքներու նկատմամբ հռչակուած են ժառանգական (պատմական որոշակի հանգամանքներին ընդունուած այս կանոնը հետագային հանուած է հայ եկեղեցական իրաւունքին՝ հակաեկեղեցական, հակաաւետարանական լինելու փաստարկով)։
Վերջին 4 կանոնները իշխաններու եւ ազատներու համար են։ Ասոնք աշխարհականներուն արգիլած են եկեղեցիներու եւ եկեղեցականներու իրաւունքներն ու հասոյթները հափշտակել, անոնց վրայ հարկ ու տուրք դնել, վանքերուն բնակութիւն հաստատել, վանականներուն իրենց կամքով փոխել, ուղեւորութիւններու ժամանակ վանքերուն մէջ իջեւանել, նաեւ պատուիրած է իշխաններուն՝ բաժին հանել անկելանոցներուն եւ աղքատանոցներուն մէջ։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դուինի եկեղեցական ժողով (506)
- Դուինի եկեղեցական ժողով (554)
- Դուինի եկեղեցական ժողով (609-610)
- Դուինի եկեղեցական ժողով (648)
- Դուինի եկեղեցական ժողով (719-720)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայաստանյայց առաքելական եկեղեցու ժողովներ, պաշտոնական կայք Archived 2016-03-04 at the Wayback Machine.